Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանտեն հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում ուժեր խնայել «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում` ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին դիմակայելու համար:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ պատասխան հանդիպմանը նախապատրաստվելու լավագույն եղանակը «Աուգսբուրգ»-ին հաղթելն է:
Այժմ մենք կենտրոնացած ենք միայն այդ հանդիպման վրա: Մեզ դերբի է սպասվում, հետևաբար ցանկանում ենք երջանկացնել մեր երկրպագուներին:
Հավատում ենք, որ հաղթելու ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Բավարիա»-ն վճռական է տրամադրված»,- նշել է Դանտեն:










































