Անգլիայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ընտանիքում աղջիկ է ծնվել: Ինչպես երեկ հայտարարել է Բեքհեմների ընտանիքի մամուլի քարտուղար Սիմոնա Օլիվեյրուն՝ աղջիկը ծնվել է Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում կիրակի օրը՝ հուլիսի 10-ին, առավոտյան ժամը 8:00-ին:
Հիշեցնենք, որ 1999 թ. ամուսնացած Վիկտորիա և Դևիդ Բեքհեմներն ունեն երեք որդի՝ 11-ամյա Բրուքլինը, 8-ամյա Ռոմեոն և 5-ամյա Կրուզը: Այն, որ հայտնի ընտանքիում աղջիկ է ծնվելու, քննարկվում էր հունվարից, երբ մամուլում սկսել էին լույս տեսնել այդ տեղեկությամբ հրապարակումներ:






































