Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վստահ է, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում իր հավաքականն անպայման դուրս կգա հաջորդ փուլ` չնայած առաջին երկու տուրերում վաստակած 2 վիավորին: Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին խաղում արգենտինացիները կմրցեն Կոստա Ռիկայի ընտրանու հետ և միայն հաղթանակը նրանց դուրս կբերի փլեյ-օֆ:
«Ես ինձ հրաշալի եմ զգում և անհամբերությամբ սպասում եմ Կոստա Ռիկայի հավաքականի հետ խաղին: Վստահ եմ` մեր թիմը դուրս կգա քառորդ եզրափակիչ: Մենք դեռ ցույց կտանք մեզ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում OLE թերթը: