Գուանտանամոյում բանտարկյալներին երբեք չեն ներկայացվել մեղադրանքներ, նրանք դատարանի առջև չեն կանգել ու չեն ստացել պատժաժամկետներ, այդուհանդերձ՝ նրանք բանտում են ու ենթարկվում են կտտանքների:
Առաջին անգամ Գուանտանամոյի բանտարկյալներից մեկի պայքարը՝ կապված բանտային պայմանների հետ, հասել է մինչև դաշնային դատարան՝ գրում է RT-ն:
Կտտանքներ ու սով՝ ահա այսպես է ամենից հաճախ բնութագրվում ամերիկյան ամենահայտնի բանտը:
Երևում է, որ պատմության մեջ առաջին անգամ ամերիկացի զինվորականները պարտավոր են հաշիվ տալ իրենց գործողությունների համար:
Հացադուլին մասնակցող բանտարկյալ Էմադ Հասանը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ, որպեսզի նա դադարեցնի բանտում բռնությամբ բանտարկյալներին կերակրելու պրակտիկան:
Եմենի ծանր հիվանդ բանտարկյալի փաստաբանները հայտարարում են, որ նրան հարկադրաբար կերակրել են ավելի քան 5000 անգամ, ու նա ենթարկվել է ջրով միջնադարյան կտտանքների:
Գուանտանամոյի ղեկավարությանը արգելել են օգտագործել «հացադուլ» բառը: Յուրաքանչյուր բանտարկյալ, ով հրաժարվում է սնունդ ուտել, պետք է դիտարկվի որպես «պահք պահող»:









































