Ապրիլի 12-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրվելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին:









































