Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր տղան՝ Հիլյալ Ասադը, կիրակի զոհվել է Թուրքիայի սահմանի մոտ գրոհայինների հետ բախումներում: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Հիլյալ Ասադը գլխավորել է Լաթաքիայի ռազմական ստորաբաժանումը:
Հաղորդվում է, որ նա զոհվել է կառավարական ուժերի և ապստամբների միջև սահմանային Կասաբ քաղաքի նկատմամբ վերահսկողության համար մղված կատաղի մարտում:
Մարտերն այդ շրջանում սկսվել էին ուրբաթ, երբ արմատական իսլամիստական խմբավորումները հայտարարել էին Լաթաքիայում հարձակման մասին, որտեղ ուժեղ են բանակի դիրքերը:









































