«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վերլուծել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Կարդիֆ Սիթի»-ի դեմ հանդիպումը: «Լիվերպուլ»-ը հաղթել է այն 6:3 հաշվով:
«Սուարեսն անհավանական ֆուտբոլիստ է: Նրա տրամադրվածությունն ու գոլ խփելու ցանկությունը անչափ մեծ են: Եվ Լուիսը հասնում է իր նապատակին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:
Մենք ամուր կամք դրսևորեցինք և հզորություն: Պետք է այսպես էլ շարունակել: Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը:







































