Կատալոնական «Բարսելոնա»-ն չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Դանի Ալվեսին: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015 թվականին, սակայն նրան նոր պայմանագիր չի առաջարկվել, մինչդեռ Լիոնել Մեսսիին և Խերարդ Պիկեին նոր պայմանագրեր են առաջարկվել` բարելավված պայմաններով:
Տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառքի կհանի Ալվեսի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մոնակո»-ն և անգլիական մի շարք ակումբներ:








































