ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնի հակառակորդը Լոնդոնի «Չելսի»-ն է:
«Ես երջանիկ եմ: «Չելսի»-ում մի խումբ բրազիլացիներ են խաղում՝ Դավիդ Լուիսը, Ռամիրեսը, Օսկարը, Վիլիանը: Ինձ համար հետաքրքիր կլինի մրցակցել նրանց հետ»,- հայտարարել է Սիլվան:









































