Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մեկնաբանել է թիմի նախկին ավագ Պաոլո Մալդինիի խոսքերը:
Մալդինին հայտարարել էր, որ այս «Միլան»-ը կործանել է այն, ինչ կառուցվել էր վերջին 10 տարիներին:
«Ցավալի է «Միլան»-ին տեսնել նման վիճակում: Ինչ վերաբերում է Մալդինիի խոսքերին, ես այդ 10 տարիներին եղել եմ ակումբում և հասկանում եմ՝ ինչ է նա ասում:
Մալդինին իր ողջ ֆուտբոլային կյանքը նվիրել է «Միլան»-ին: Հասկանում եմ՝ ինչ է նա զգում»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է Calcio Mercato-ն:









































