«Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենն ընթացիկ մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու ցանկություն է հայտնել:
«Ընթացիկ մրցաշրջանը դեռևս ուղղակի հիանալի է դասավորվում մեզ համար: Բայց մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ ավարտվի շատ ավելի գեղեցիկ:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հայտնված բոլոր 8 թիմերն էլ գրանդ ակումբներ են: Այնպես որ, ես որևէ նախապատվություն չունեմ` կապված մեր ապագա մրցակցի հետ»,- հոլանդացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռոբենը երեկ երկարաձգել է մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը` մինչև 2017թ.-ի հունիսի 30-ը:









































