Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է խստացնել պատիժները ապօրինի անտառահատումների դեպքում:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցն առնչվում էր Ամուլսարի խնդրին. «Վերջին տեղեկությունն այն էր, որ թարգմանվում է փորձաքննության վերաբերյալ փաստաթուղթը: Ինչո՞վ է պայմանավորված այդ երկար թարգմանությունը: Մենք ի վերջո ե՞րբ կիմանանք, թե Ամուլսարի շահագործման ռիսկերը որքանով էին ուռճացված կամ որքանով են իրատեսական»:
Բաբկեն Թունյանին հետաքրքրում էր՝ եթե պարզվի, որ բնապահպանական վտանգը ուռճացված էր, տնտեսական վնասի համար որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































