Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախապատրաստվում է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
«Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուների և ֆուտբոլիստների համար արդեն դժվար չէ հավատալ հրաշքի: Չեմպիոնների Լիգայի գավաթի նախորդ խաղարկության բավականին առաջ գնացինք: Այժմ գիտենք, թե ինչի ենք ընդունակ և ինչի` արժանի: Կանենք հնարավորը` հաջողության հասնելու համար:
Հասկանում եմ, թե որքան բարդ կլինի անել դա: Բայց նախորդ մրցաշրջանների դառը փորձից համապատասխան դասեր ենք քաղել»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:






































