Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է իսպանական Պրիմերայի 29-րդ տուրի` «Ռեալ»-ի դեմ հանդիպման մասին:
«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք այդ խաղին: Այն ընթացիկ մրցաշրջանի յուրօրինակ ավարտ կլինի մեզ համար: «Բարսելոնա»-ն պարտավոր է հաղթել, քանի որ միայն այդ դեպքում կարող է պայքարել չեմպիոնական տիտղոսի համար:
Կարող ենք հաղթել Մադրիդում, ինչպես արել ենք նախկինում: Բնականաբար, «Ռեալ»-ն այժմ գերազանց մարզավիճակում է, բայց անպարտելի հակառակորդներ չեն լինում: Պետք չէ մոռանալ, որ «արքայական ակումբ»-ը լրացուցիչ հանդիպում է անցկացրել շաբաթվա ընթացքում, իսկ մենք հանգստանալու ավելի շատ ժամանակ ենք ունեցել: Հնարավորություն ունենք, որը չի կարելի բաց թողնել»,- Sport. es-ը մեջբերում է Բուսկետսի խոսքերը:









































