Saturday, 08 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Որ ակումբը կդառնա հայկական ֆուտբոլային բրենդը Եվրոպայում

Անցյալ տարի հայկական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխություններից հետո շոշափելի դրական տեղաշարժեր են տեղի ունենում նաև մեր թիմերում։ Եթե տարիներ առաջ ակումբների գերնպատակը եվրագավաթների խաղարկությունում հայտնվելը և ֆինանսական խնդիրների լուծումն էր, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է։Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/2019 թթ առաջնությանը մասնակցեցին 9 թիմեր: Նրո մրցաշրջանում կունենանք արդեն 10 թիմ, իսկ Առաջին խմբի առաջնությանը կմասնակցեն միանգամից նորաստեղծ 8 ակումբներ։ Շատերը համոզվել են, որ 16 տարի հաստատված ռեժիմի փլուզումից հետո կարելի է լուրջ ներդրումներ անել հայկական ֆուտբոլում։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայումս խնդիր ունի Բարձրագույն խմբի թիմերին մարզադաշտերի և մրցավարների տրամադրման հարցում։

Սա թեև մտահոգիչ, բայց միևնույն ժամանակ հուսադրող խնդիր է, որը, կարծում ենք, տարիների ընթացքում լուծում կստանա։ Այսօր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ունենք մի քանի թիմեր, որոնք ունեն լուրջ հավակնություններ և, բացի չեմպիոնության համար պայքարելուց, կամա թե ակամա կարող են դառնալ հայկական ֆուտբոլի բրենդը։ Նման թիմերի շարքում կարելի է դասել «Փյունիկին», «Ալաշկերտին», «Բանանցին», «Արարատ-Արմենիային»: Այս թիմերի շարքում ցանկալի կլիներ դասել նաև Երևանի «Արարատին», բայց․․․։ Վերջինս մեր ֆուտբոլի բրենդը դառնալու հարցում ունի որոշակի առավելություն։ Տասնամյակներ շարունակ «Արարատը» անմոռանալի պահեր է պարգևել ֆուտբոլասերին և ունի հարուստ պատմություն։ Ակումբի ղեկավարությունը սակայն վերջին տարիներին միանգամայն անհասկանալի քաղաքականություն է վարում և «Արարատը» շարունակում է դոփել տեղում։ Առաջնության ձմեռային դադարի ընթացքում «Արարատը» ակտիվ տրանսֆերային գործընթաց իրականացրեց հրավիրելով մեկ տասնյակից ավելի լեգեոներներին։Թվում էր թե թիմը լուրջ հավակնություններ ունի, սակայն հրավիրված ֆուտբոլիստները ինչպես նաև հիմնական կորիզը ցրվեցին: Հիմա նորանշանակ գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովի գլխավորությամբ «Արարատը» հավաք է անցկացնում Մոսկվայում: Ակումբը պայմանագիր է կնքել միանգամից 13 նոր ֆուտբոլիստների հետ: Հաշվի առնելով տխուր ավանդույթները դժվար է հավատալ․ որ «Արարատն» իսկապես լուրջ նպատակներ ունի: Նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով ֆուտբոլային բրենդի որպես վատ օրինակ կարելի է բերել Բելառուսի ԲԱՏԷ-ին և Ադրբեջանի «Ղարաբաղին»։ 2017 թվականի օգոստոսին Ադրբեջանում ֆուտբոլային տոն էր:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության փյել-օֆում «Ղարաբաղը» հաղթահարեց դանիական «Կոպենհագենի» արգելքը և դուրս եկավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլ: Բաքվում կայացած առաջին խաղում «Ղարաբաղը» «Կոպենհագենին» հաղթել է 1:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս պարտվել էր 2:1 հաշվով: Շնորհիվ մրցակից դաշտում խփած գոլի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվեց հենց «Ղարաբաղը»:Կարելի է փաստել, որ տարիների ընթացքում տարված հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը: Ավարտված մրցաշրջանում էլ «Ղարաբաղը» ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում։ Ու մինչ մենք հաշվում ենք, թե Չեմպիոնների կամ Եվրոպա լիգայի խաղարկություններում քանի հայ ֆուտբոլիստ է խաղում, ադրբեջանցիները եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարերում ունեն «Ղարաբաղ»:Իսկ մենք… Տարիներ շարունակ մխիթարվում էինք, որ Ադրբեջանը, իր ժողովրդին սոված պահելով, ունի թանկարժեք ֆուտբոլիստներ: Ադրբեջանում ապրում են ֆուտբոլով, ապրում են «Ղարաբաղով»։ Ցավալի է, որ չունենք «Ղարաբաղի» մակարդակի թիմ: Չունենք, որովհետև տարիներ շարունակ ուժեղ թիմ ուզում էին ունենալ միայն երկրպագուները: Երկրպագուները այսօր էլ երկրպագում են «Արսենալին», քանզի այս թիմում է Հենրիխ Մխիթարյանը:

Մինչ այդ երկրպագում էինք «Մանչեսթեր Յունայթեդին», Դորտմունդի «Բորուսիային», Դոնեցկի «Շախտյորին», Դոնեցկի «Մետալուրգին»: Այս թիմերում ժամանակին փայլել է Մխիթարյանը:Այո, մինչև թավշյա հեղափոխությունը հայկական ֆուտբոլի ու ընդհանրապես մեր իրականության միակ լուսավոր կողմը հենց Հենրիխ Մխիթարյանն էր: Այդ մասին փաստել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Հիմա իրավիճակն այլ է։ Անցյալ տարի Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում ունեցանք լեցուն Հանրապետական մարզադաշտ։ Մասնավորապես «Փյունիկի» տպավորիչ ելույթը բավական արագ հետ բերեց երկրպագուին մարզադաշտ։ Թեկուզ կարճ ժամանակով, ունեցանք հիանալի ֆուտբոլային մթնոլորտ։Նախորդ տարվա մեր թիմերի հաջող ելույթը եվրագավաթների խաղարկությունում կարծես ակումբային ֆուտբոլի վերածննդի սկիզբը դրեց։ Ուժեղ թիմեր և ֆուտբոլային բրենդ դառնալու գործում մեծ է նաև երկրպագուի դերը։ Եթե լինի հասարակական պահանջ, կլինի նաև ուժեղ թիմ, քանզի ակումբի զարգացման գլխավոր խթաններից է նաև հասարակությունը։ Մոտ երկու շաբաթից մեր չորս թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Բանանցն» ու «Ալաշկերտը» պայքարը կսկսեն եվրագավաթների խաղարկությունում: Թեև Չեմպիոնների կամ Եվրոպա լիգայի խաղարկությունում հայտնվելու հնարավորությունները փոքր են, այդուհանդերձ կան բոլոր նախադրյալները տպավորիչ արդյունք գրանցելու:

Դա ֆուտբոլային բրենդ դառնալու գլխավոր նախապայմաններից մեկն է: Այս հարցում «Փյունիկն» ունի որոշակի առավելություն: Անցյալ տարի թիմը լավ արդյունք գրանցեց միջազգային ասպարեզում և հաջողությունը զարգացնելու դեպքում ևս մեկ քայլ կկատարի դեպի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում