Իտալական «Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին մեկնաբանել է թիմում ստեղծված իրավիճակը: «Միլան»-ը ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:
«Հիասթափություն եմ ապրում ոչ այդքան գրանցած արդյունքների, այլ այն բանի համար, որ իմ «Միլան»-ը ոչնչացված է: Այս «Միլան»-ը կործանեց այն, ինչ ստեղծվել էր վերջին 10 տարիներին:
Ինձ համար դա շատ ցավալի է: Գիտեմ՝ որքան աշխատանք է կատարվել մրցանակներ նվաճելու տարիներին: Ես կարծես ցնորվում եմ, երբ գիտակցում եմ, որ այդ աշխատանքն այլևս կործանված է»,- հայտարարել է Մալդինին:






































