Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մտադիր է լքել Լոնդոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: The Sun-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը կարող է շարունակել կարիերան «Ատլետիկո»-ում:
«Արիստոկրատներ»-ը ցանկանում են ձեռք բերել Դիեգո Կոստայի իրավունքները, և նշված ֆուտբոլիստների տրանսֆերների փոխանակումն անհնարին չէ:
Հիշեցնենք` 29-ամյա իսպանացին «Ատլետիկո»-ի սան է, որի կազմում հանդես է եկել 2001-2007 թվականներին: Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը 4 գոլ է խփել և արդյունավետ 3 փոխանցում կատարել Անգլիայի առաջնության շրջանակներում անցկացրած 21 խաղերում:








































