Թենիսի Ինդիան Ուելսի 2014 թվականի «Մասթերս1000»-ն ավարտվեց աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով:
Մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստը 3 սեթում կամային հաղթական տարավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Մրցակցությունը տևել է 2 ժամ 12 րոպե: Ջոկովիչն առավելության է հասել 6:3, 3:6, 7:6 հաշվով:
Ինդիան Ուելսի մրցաշարում հաղթելու համար 26-ամյա Ջոկովիչը կստանա 1000 վարկանիշային միավոր և մեկ միլիոն դոլար պարգևավճար, իսկ Ֆեդերերը՝ 600 միավոր և 500 հազար դոլար:








































