ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի` մարտի 18-ին կայանալիք պատասխան հանդիպումները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ռեալ» – «Շալկե-04» մրցավեճը կվարի ռուս գլխավոր մրցավար Սերգեյ Կարասևը: Այդ խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ինչ վերաբերում է «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք «Չելսի» – «Գալաթասարայ» հանդիպմանը, ապա դրա սպասարկումը վստահվել է գերմանական մրցավարական անձնակազմին` Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ:








































