Բունդեսլիգայի 25-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասնելով «Բայեր»-ի նկատմամբ Մյունխենի «Բավարիա»-ն Գերմանիայի առաջնությունում իր անպարտելիության շարքը հասցրեց 50 խաղի:
Նախկինում նման ցուցանիշ են գրանցել միայն իտալական «Միլան»-ը, պորտուգալական «Պորտու»-ն և Ամստերդամի «Այաքս»-ը:
Միլանցիների անպարտելիության շարքը 58 խաղի է հասել, «Պորտու»-ի՝ 55 խաղի, իսկ «Այաքս»-ի՝ 52-խաղի:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 25-րդ տուրից հետո «Բավարիա»-ն 23 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիա»-ին:







































