«Մանչթեսթեր Յունայթեդ»-ը իր սկաուտներին ուղարկել է Բուլղարիա, Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Լյուդոգորեց»-«Վալենսիա» խաղին: Անգլիացի սկաուտների նպատակն է հետևել բուլղարական ակումբի կազմում հանդես եկող սլովենացի ֆուտբոլիստ Ռոման Բեզյակի խաղին:
25-ամյա սլովենացին Եվրալիգայի այս մրցաշրջանում 13 խաղում արդեն հասցրել է իր հաշվին 6 գոլ գրանցել:









































