Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կիսվել է իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին տպավորություններով.
«Իմ կարծիքով Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա բացարձակապես արտակարգ մակարդակում է խաղում:
Քրիշտիանուն հարձակման գծում շատ է օգնում ինձ խաղալիս: Հուսով եմ, որ մենք դեռևս կարող ենք էլ ավելի բարելավվել մեր խաղը, որպեսզի տիտղոսներ նվաճենք այս մրցաշրջանում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Cadena Cer-ը:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 10 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:









































