Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ պատասխան խաղում հաղթանակ տանելու շանսեր ունեին թե´ կատալոնացիները, թե´ «քաղաքայիններ»-ը:
«Մենք շատ հզոր մրցակից ունեինք, որը կարող էր մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Կային պահեր, երբ մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Սակայն այս խաղում երկու թիմերն էլ հաջողության հասնելու հնարավորություն ունեին:
«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք: Մենք, հավանաբար, կշարունակենք խաղալ այս ոճով այն թիմերի հետ, որոնք կարողանամ են լավ աշխատել գնդակով»,- նշել է Մարտինոն:






































