Միլանի «Ինտեր»-ը պատրաստվում է լայնածավալ տրանսֆերային ծրագիր իրականացնել 2014 թվականի ամռանը:
Չնայած, որ ակումբի նախագահ Էրիկ Տոհիրը հերքում է Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսի ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը, այնուամենայնիվ, Tutto Mercato-ն պնդում է, որ «Ինտեր»-ը կփորձի ձեռք բերել Տորեսի և «Մանչեսթեր Սիթի»-ի բոսնիացի ֆուտբոլիստ Էդին Ջեկոյի իրավունքները:
Տեղեկությունների համաձայն` իտալացիները պատրաստ կլինեն 30-ական մլն եվրո վճարել ֆուտբոլիստների իրավունքների դիմաց: Հարկ է նշել, որ «Ինտեր»-ն արդեն պայմանագիր է կնքել փորձառու պաշտպան Նեմանյա Վիդիչի հետ:






































