Friday, 19 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Դհոլը հին ազգային գործիք է. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ոչ իշխանական ուժերի համախմբման գործընթացը դրական է համարում, թեև սկզբունքորեն դեռևս չգիտի՝ ինչի շուրջ են հավաքվում, ինչ սկզբունքներ ու ինչ ծրագրեր ունեն:

Մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեռևս հանդիպումներ են հենց այդ նպատակով, թե ինչպիսի անհամաձայնություններ ձեռք կբերվեն, և ինչ քաղաքական որոումներ կկայացվեն: Հարցին՝ արդյոք վախ չկա՞ մեծամասնության մոտ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ քաղաքականության մեջ վախկոտները տեղ չունեն:

«Քաղաքականության մեջ այդ բառն ընդհանրապես գոյություն չունի: Կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը քաղաքական դաշտում գործեն, յուրաքանչյուրն ունենա իր ուրույն դերակատարումը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե՝ այն, որ ԲՀԿ-ն հանդիպում է մյուսների հետ, չի՞ նշանակում, որ լրիվ կտրվել են իշխանությունից, Սահակյանը ժխտական պատասխան տվեց, նշեց, որ դա ոչնչի մասին չի խոսում, որովհետև դեռևս ձևավորված չէ այն ծրագրային մոտեցումը, որ հանգույց կդառնա ոչ իշխանական ուժերի համագործակցության համար: Հարցին՝ արդյոք իշխող մեծամասնությունը դեռ համարում է, որ ԲՀԿ-ն իր հե՞տ է, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ համարում, մեզ հետ ամբողջ ժողովուրդն է, որի հետևանքով մենք այստեղ ենք: ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժ է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունը, և եթե դա համընկնում է որոշակի գործողությունների, կարող է բանակցել ու համաձայնության գալ ու որոշ իրողությունների մասնակից դառնալ»,- ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արտահայտությանը, թե՝ դատարկ դհոլներ կան, որ սեպ են խրում, Սահակյանը դժվարացավ ասել՝ ում նկատի ուներ նա: «Ես բոլոր հարվածային գործիքներին չեմ տիրապետում: Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին մի հարցրեք, ես չեմ սիրում այդպիսի ենթատեքստով բառեր, երբ ես խոսում եմ, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում իմ ասելիքն ամրապնդելու համար»,- ասաց նա:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում