Դարպասապահ Պեպե Ռեյնան մտադիր է ամռանը գնել իր պայմանագիրը «Լիվերպուլ»-ից, որպեսզի այլ ակումբ տեղափոխության հնարավորություն ստանա:
Իսպանացի դարպասապահը 5.5 մլն եվրո կվճարի: Հավանաբար, Ռեյնան այդ գումարը կվճարի իր հաջորդ թիմի օգնությամբ:
Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ: Ընդ որում, չի բացառվում, որ դարպասապահը կարիերան շարունակի Նեապոլում, որտեղ այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նապոլի»-ի կազմում:








































