«Մանչեսթեր Սիթի»-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Սամիր Նասրին հուսով է, որ իր թիմը կհաղթի «Բարսելոնա»-ին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը և մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի:
««Մանչեսթեր Սիթի»-ն զիջել է առաջին խաղում, բայց եթե «Բարսելոնա»-ն հաղթել է «Էտիհադ»-ում, ապա մենք կարող ենք հաղթել «Կամպ Նոու»-ում: Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է: Դիտել եմ կատալոնացիների` «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպումը: Նրանք, հավանաբար, խնդիրներ ունեն, և մեզ համար հարմար պահ է` հաջողության հասնելու համար:
Կորցնելու ոչինչ չունենք: Հիանալի կլինի, եթե կարողանանք հասնել մեր նպատակին: Պետք է հարձակվենք առաջին իսկ րոպեներից և փորձենք արագ գոլ խփել»,- ESPN-ը մեջբերում է Նասրիի խոսքերը:









































