Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ալեշանդրե Պատոն հավատում է, որ իր թիմն ի վիճակի է հաղթել Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
«Մենք մտահոգված չենք առաջին խաղի ոչ-ոքի արդյունքով: Մենք հաղթանակ էինք ակնկալում, բայց մեր խմբի մյուս երկու թիմերն էլ ոչ-ոքի խաղացին: Ամեն ինչ սկսվում է նորից: Մենք բոլորս ցանկանում ենք կատարել մեր գործն ու Բրազիլիային հասցնել չեմպիոնության: Մենք վստահ ենք, որ ի վիճակի ենք նվաճել այս գավաթը»,- Պատոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:








































