«Մանչեսթեր Սիթի»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն հուսով է, որ իր թիմը հաղթանակ կտանի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի` «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղում:
Հիշեցնենք` թիմերի առաջին հանդիպմանը «քաղաքայիններ»-ը զիջել են 0:2 հաշվով:
««Մանչեսթեր Սիթի»-ն կարող է ոչ միայն տհաճ պահեր ստեղծել «Բարսելոնա»-ի համար, այլ նաև առավելության հասնել նրա նկատմամբ: Կատալոնական ակումբը, իհարկե, հզոր է, սակայն առաջին խաղում մեզ չհաջովեց ճնշում գործադրել այդ թիմի պաշտպանության գծի վրա: Խաղի որոշակի հատվածներում կատալոնացիները շատ անհվստահ էին գործում, իսկ մեզնից, պարզապես, երես էր թեքել հաջողությունը:
Համաձայն եմ, «Բարսելոնա»-ն առավելություն ունի, քանի որ խաղը կայանալու է «Կամպ Նոու»-ում: Բայց մենք կփորձենք հաղթել»,- The Guardian-ը մեջբերում է Ֆերնանդինյոյի խոսքերը:







































