Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ընթացիկ մրցաշրջանում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր ավագը:
Նման որոշում է կայացրել Անգլիայի 20-ակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Հիշեցնենք` հունվարի 5-ին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաներ»-ի ավագ Նեմանյա Վիդիչն ընթացիկ մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է իտալական «Ինտեր»: 29-ամյա Ռունին 2004 թվականից հանդես է գալիս մանչեսթերյան ակումբի կազմում:



































