Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանի Բաքու մեկնելու շուրջ կրքերը բորբոքվում են. Ինչ է պահանջում «Արսենալը»

Լոնդոնի «Արսենալի» Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ դուս գալուն պես ուշադրության կենտրոնում հայտնվեց անգլիական հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մասնավորապես, շարունակ խոսվում է Մխիթարյանի Բաքու մեկնել չմեկնելու, ինչպես նաև Ադրբեջանական կողմի անվտանգության երեշխիքների մասին: Երեկ առավոտյան բրիտանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, ըստ որի«Արսենալի» ղեկավարները կարծում են, որ Մխիթարյանն անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների կարող է հանդիպել Բաքվում: Daily Mail-ը նույնիսկ գրել էր, քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու:

Նշվում էր, որ «Արսենալում» կասկածներ ունեն, որ ադրբեջանցիները հնարավոր է արհեստական խնդիրներ ստեղծեն հայ ֆուտբոլիստի համար, որը բացասական կանդրադառնա նաև թիմի համար: «Արսենալի» երկրպագուները իրենց զայրույթն են արտահայտել ծագած խնդրի վերաբերյալ և սոցիալական կայքերում գրոհ սկսել ընդդեմ Ադրբեջանի: «Այն, որ Մխիթարյանը կարող է վիզա ստանալ, սակայն Ադրբեջանի կառավարությունը չի ապահովի նրա անվտանգությունը, Մխիթարյանի համար դա մահ կարող է լինել»,- գրել է երկրպագուներից Olivia Landry-ն: Մեկ այլ երկրպագու էլ գրել է, որ խեղկատակություն է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելն այն դեպքում, եթե նրանք Մխիթարյանին չեն թողնելու այդ երկիր մտնել:

«Եթե Ադրբեջանը սկսի «խաղեր խաղալ», ապա եզրափակիչը պետք է անցկացնել «Ուեմբլի» մարզադաշտում»,- նշել է զայրացած երկրպագուն: Ինչևէ, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ին ուղարկված հարցման պատասխանը:«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց է:

Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալը» հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ: Այդուհանդերձ, երեկ երեկոյան News.sky.com պարբերականը գրեց, որ «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից: «Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպայի լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում: Սրանից կարելի է եզրակացնել, որ թեև ՈւԵՖԱ-ն «Արսենալին» կարող է աջակցել հայ ֆուտբոլիստի վիզա ստանալու հարցում, բայց այնուամենայնիվ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ կան: Որոշ լրատվամիջոցների համաձայն «Արսենալի» ղեկավարությունը սպասում է, որ Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ պաշտոնապես ներկայացվի Ադրբեջանի կառավարության կողմից: Միայն դրանից հետո լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշում կկայացնի Մխիթարյանի Բաքու մեկնելու վերաբերյալ: Հարևան երկրի կառավարությունը այս առթիվ դեռևս հայտարարություն չի տարածել, ինչի հետևանքով էլ հատկապես անգլիացի երկրպագուների շարքում կրքերը բորբոքվում են:

Ադրբեջանում առաջին անգամ տեղի է ունենալու նման մակարդակի հանդիպում և կարծում ենք ժամանակն է, որ մեր հարևանները պատշաճ գիտակցություն ցուցաբերեն և ավելորդ լարվածություն չստեղծեն: Կասկածից վեր է, որ եթե Մխիթարյանը արհեստական պատճառով բաց թողնի Եվրոպա լիգայի եզրափակիչը դա լուրջ հարված կլինի Ադրբեջանի հեղինակությանը: Վստահ ենք, որ անհրաժեշտ բոլոր երեշխիքների ապահովման դեպքում Մխիթարյանը կմեկնի Բաքում և կմասնակցի կարևորագույն հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Չելսի»-ՙ«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում