«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը նշել է, որ իր թիմը չի պատրաստվում պատճենել «Յուվենթուս»-ի խաղաոճը, որն Իտալիայի Ա Սերիայի վերջին 2 տարիների չեմպիոնն ու ընթացիկ առաջնության առաջատարն է:
«Մենք չենք պատրաստվում կրկնօրինակել «Յուվենթուս»-ին: Մենք «Միլան»-ն ենք և ցանկանում ենք նման լինել «Միլան»-ին:
Թվում է` «Յուվենթուս»-ն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում արդեն առաջ է պոկվել իր մրցակիցներից, բայց չեմպիոնական մրցավազքը դեռ չի ավարտվել: «Ռոմա»-ն հիանալի թիմ է, որը դեռևս կարող է պայքարել առաջին հորիզոնականի համար: Սակայն, իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է թվում»,- Զեդորֆի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:






































