ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, ով ղեկավարելու է ազգային հավաքականի գործողությունները Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական մրցավեճում, խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համեմատել է մրցակցի ներկայիս թիմը` նրա հետ, որի դեմ նրա ղեկավարած հավաքականը մրցեց 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
«Առաջին հերթին, շնորհավորում եմ Ռուսաստանի հավաքականին` աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու կապակցությամբ և մաղթում հաջողություններ: Մեզ միշտ հետաքրքիր է խաղալ նման ուժեղ մրցակցի հետ: Հետևաբար, ուրախությամբ ընդունեցինք ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկը:
Ռուսաստանի ներկայիս հավաքականը տարբերվում է այն ընտրանուց, որը կար 2 տարի առաջ: Ֆաբիո Կապելոյի օրոք այն խաղում է ավելի թիմային ֆուտբոլ: Դժվար է գնահատականներ տալ, քանի որ ինչպես մեր, այնպես էլ մրցակից թիմի ֆուտբոլիստները դեռ նոր են մտնում խաղային ռիթմի մեջ: Մյուս կողմից, նրանցից ոմանք ակումբակիցներ են: Նրանց հետաքրքիր կլինի մրցել միմյանց դեմ»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:







































