Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը: Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը 9 անգամ եվրոպական կարևորագույն մրցաշարի հաղթող է դարձել:
«10-րդ հաղթանակը Չեմպիոնների Լիգայում` «Ռեալ»-ի համար լուրջ դրթապատճառ է: Պետք է ներդնենք մեր առավելագույն ջանքերը` մրցաշարի հաղթող դառնալու համար:
Չեմպոինների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հանդես եկող բոլոր թիմերն էլ մրցունակ և վտանգավոր կլինեն: Բայց, կարծում եմ, «Բավարիա»-ն ֆավորիտ է»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:






































