Friday, 19 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Երևանում գումարվել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը

Երևանում մայիսի 2-ին մեկնարկել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովները գործնական հարթակ ու հիանալի առիթ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։

«Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանի առանձնահատուկ նշանակության մասին՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց ԱՄԷ-ի հետ Հայաստանի անկախացումից հետո ավանդական ջերմ հարաբերությունների առկայությունը և արդյունավետ ու բազմաբովանդակ համագործակցության ծավալումը, ինչի մասին են վկայում երկու երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը, այսօր առկա շաբաթական տասնյակից ավելի ավիաչվերթների իրականացումը։

Կարևորելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայանալիք քննարկումները` ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մատնանշեց գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, կրթության, գիտության, մեդիայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժը և ընդգծեց, որ Հայաստանը կաջակցի էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Վահագն Մելիքյանը նշեց, որ ՀՀ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ միևնույն ժամանակ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես բարենպաստ հարթակ Էմիրությունների համար՝ դեպի ԱՊՀ և հատկապես ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու համար:

Ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին և հայկական պատվիրակության անդամներին՝ պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ընդգծելով անցած 21 տարիների երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ ընթացքը՝ պետնախարարը մատնանշեց կարևորագույն տնտեսական պայմանագրերի կնքումը զբոսաշրջության, ներդրումների և առևտրափոխանակության բնագավառներում։ Այս համատեքստում հատուկ կարևորվեց ՀՀ նախագահի 2019թ․ հունվարին Աբու Դաբի կատարած այցելությունը և ԱՄԷ արտաքին գործերի նախարարի 2017թ․ հուլիսի այցը Հայաստան:

Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ պետնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄԷ-ն հայկական ապրանքների արտահանվող ամենամեծ 8-րդ շուկան է և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։

Նիստի բացման ավարտին կողմերը միմյանց մաղթեցին բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ և վստահություն հայտնեցին, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները, ստորագրվելիք համաձայնագրերն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում