Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Ուղերձ «Բարսելոնայից». Երբ Գյուլբուդաղյանցի ու Կլոպի կարծիքները համընկնում են

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ՝ հաստատուն քայլ կատարելով դեպի եզրափակիչ: Հանդիպումն ընթացավ լարված և դիտարժան պայքարում: Առաջին խաղակեսում և հատկապես երկրորդ կեսի սկզբնամասում անգլիական թիմը առավելություն ուներ, և թվում էր, թե գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները գոնե մեկ գնդակ կխփեն, բայց…

Ընդունենք, որ «Լիվերպուլը», համենայնդեպս, «Բարսելոնայից» վատ չէր խաղում: Ըստ վիճակագրական տվյալների՝ հանդիպման ընթացքում «Լիվերպուլն» ավելի շատ է տիրել գնդակին՝ ունենալով տարածքային առավելություն: «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին և ավելի շատ հարված կատարեցին դեպի դարպասը: Այստեղ հարց է ծագում՝ երեկ ո՞վ ավելի լավ խաղաց, և արժանի՞ էր արդյոք «Լիվերպուլը» պարտության:

Մեր երկրում, հատկապես ազգային հավաքականների ելույթներից հետո, շատ են եղել դեպքեր, երբ մարզիչները հայտարարել են, որ լավ խաղացինք, բայց պարտվեցինք: Նույնիսկ Ազգերի լիգայի խաղարկությունից հետո փորձ էր արվում համոզել, որ մեր հավաքականը այնքան էլ վատ չի խաղացել՝ ի ցույց դնելով վիճակագրական տվյալներ: Տարիներ շարունակ մենք մեզ համոզել ենք, որ կարելի է լավ ֆուտբոլ ցուցադրել և պարտվել: Վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, խոսելով ազգային հավաքականի գլխավոր մարզչի հնարավոր փոփոխության մասին, նշել էր, որ մեր ազգային թիմի խաղում դրական տեղաշարժ է նկատվում, և որ պետք է այդ խաղերը դիտել պրոֆեսիոնալի աչքով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երկու հանդիպումներում նույնքան պարտություն էր կրել՝ զիջելով Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականներին: Ֆինլանդիայից Երևանում կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասել էր. «Սխալ եղավ, դրա համար գոլ բաց թողեցինք: Առանց սխալների գոլեր չեն լինում: Իսկապես պարզ գոլեր եղան: Մենք էլ ունեցանք գոլային պահեր, բայց չկարողացանք օգտագործել: Կարծես մենք պետք է գոլ խփեինք, բայց արդյունքում բաց թողեցինք»:

Երեկվա պարտությունից հետո ըստ էության նմանատիպ գնահատական է հնչեցրել նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Այսպիսին է ֆուտբոլը: Ամեն ինչ կախված է գոլերից: Դաշտի տերերը երեք գնդակ խփեցին, իսկ մեզ չհաջողվեց գոնե մեկ անգամ աչքի ընկնել: Մենք շատ լավ էինք խաղում, տղաները հիանալի հանդիպում անցկացրին, բայց «Բարսելոնայի» համար հերիք է ընդամենը մի քանի գոլային պահեր ունենալ: Ինձ դուր եկավ նաև խաղը, բայց ոչ արդյունքը: Մենք զիջեցինք խոշոր հաշվով, և ես ընդունում եմ գրանցված արդյունքը»,- նշել էր գերմանացի մասնագետը:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ցավալի պարտությունների վերաբերյալ Հայաստանի ազգային թիմի և «Լիվերպուլի» գլխավոր մարզչի կարծիքները համընկնում են: Իսկապես ցավալի է, երբ պայքարում ես, ունենում ես մի շարք գոլային պահեր, սակայն արձանագրվում է 2:0 կամ 3:0 հաշիվ՝ հօգուտ մրցակցի:

Եթե Գյուլբուդաղյանցը լավ խաղալու և պարտվելու գլխավոր պատճառ է ներկայացնում սխալները, ապա Յուրգեն Կլոպը տեղի ունեցածը մեկնաբանում է երկու բառով՝ սա է ֆուտբոլը: Կլոպի դիտարկումը, որոշակի վերապահումով, կարելի է սպառիչ համարել: Այո, սա է ֆուտբոլը, որը պետք է կարողանալ խաղալ և արդյունքի հասնել: Կարելի է ասել, որ «Բարսելոնայի» երեկվա ցուցադրած խաղը ուղերձ էր Կլոպին, Գյուլբուդաղյանցին և էլի շատ մասնագետների: Ավելի ստույգ՝ իսպանական ակումբը կրկին ցույց տվեց, որ ժամանակակից ֆուտբոլում գլխավորը ոչ թե տպավորիչ խաղն է, այլ արդյունքը: «Լիվերպուլը» շարունակ ճնշում էր, սակայն վերջին հարվածն այդպես էլ չէր ստացվում:

Ասել, որ «Լիվերպուլի» հարձակման գիծն ավելի թույլ է, քան «Բարսելոնայինը», ճիշտ չի լինի: «Լիվերպուլի» կազմում խաղում էին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Սալահը, Մանեն, Ֆիրմինոն… Ասել, որ նշված ֆուտբոլիստների խաղը չէր ստացվում, նույնպես ճիշտ չի լինի: Հատկապես Մանեն և Սալահը մեծ ծավալի աշխատանք կատարեցին և շարունակ սրություն էին հաղորդում գրոհներին:

Եթե մեկ բառով փորձենք նկարագրել «Բարսելոնայի» խաղը, ապա պետք է նշենք, որ այն իդեալական էր: Իսպանական թիմը 100 տոկոսով արեց իր գործը, այն է՝ օգտագործեց գոլային պահերը և գնդակ բաց չթողեց: Իսկ թե ինչպիսի խաղով դա արեց Էռնեստո Վալվերդեի թիմը, կարծում ենք՝ երկրորդական է:

Կարծում ենք՝ նաև շատերը համաձայն կլինեին, որ Հայաստանի ազգային հավաքականը ցույց չտար տպավորիչ խաղ, բայց շարունակ հաղթեր: «Բարսելոնան» այսօր խաղում է ժամանակակից ֆուտբոլ, որին հասնելու համար լուրջ աշխատանքներ պետք է տարվեն: «Լիվերպուլը» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է, սակայն երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ ամենևին էլ իդեալական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում