Բրիտանական կառավարությունը 31 էջից բաղկացած դիմում է ուղարկել ՖԻՖԱ՝ պահանջելով անհապաղ հետաքննություն անցկացնել 2018 և 2022 թթ. աշխարհի առաջնություններն անցկացնող երկրների ընտրության հետ կապված: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դիմումում ասվում է նաև, որ ՖԻՖԱ-ն անհասկանալի պատճառներով դադարեցրեց այդ կառույցի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների սկանդալային գործի հետաքննությունը. վերջինս մեղադրվում էր կոռուպցիայի մեջ:
«ՖԻՖԱ-ի գործունեությունը պետք է ավելի թափանցիկ լինի: Մենք ցանկանում ենք, որ Զեպ Բլատտերը կատարի իր խոստումները, որոնք նա տվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու ժամանակ»,- ասվում է հայտարարությունում:








































