«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Սեդորֆը, խոսելով այսօր երեկոյան կայանալիք «Միլան»-«Յուվենտուս» հանդիպման մասին, նշել է, որ թուրինցիները պետք է պատրաստ լինեն լիարժեք գրաֆիկին: Հիշեցնենք, որ թուրինցիները իրենց նախորդ խաղը անցակացրել էին փետրվարի 28-ին Եվրալիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած «Տրաբզոնսփոր»-ի դեմ խաղին:
«Կոնտեն գիտի, որ մեծ ակումբները պարտավոր են պատրաստ լինել ծանր խաղացանկին,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Tuttosport-ը: Նրանք պետք է երկու խաղ անցակացնեն կարճ ժամակակամիջոցում: Նա, ով խաղում է Եվրոպայում, գիտի խաղացանկի յուրահատկության մասին: Պետք չէ դրանից բողոքել:
-Կոնտեն մեծ աշխատանք է տարել «Յուվենտուս»-ում: Նրանք նվաճել են չեմպիոնի տիտղոսը և շատ լուրջ աճ են գրանցել: Երբ թիմը հաղթում է, ինքնաբերաբար բարձրանում է նաև թիմային ոգին: Բացի այդ, Կոնտեն և Վիչենցո Մոնտելան թարմացրին իտալական ֆուտբոլը:









































