Monday, 13 05 2024
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին

Լավրովն ակտիվանում է. փորձում են պրոցեսը տանել ռուս-ադրբեջանական գործարքի դաշտ՝ ի հաշիվ հայկական շահերի

Որքան էլ հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումները ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ շարունակում են մնալ հակադիր ու միմյանց բացառող, ու դեռևս պարզ չէ, թե ի՞նչ արդյունք տվեց Վիեննայում Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, այնուամենայնիվ, ակտիվ շփումները Երևանի և Բաքվի միջև շարունակվում են։ Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Հանդիպման կոնկրետ ամսաթիվն առայժմ հայտնի չէ։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ հանդիպումը տեղի կունենա Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից մեկի մայրաքաղաքում։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Մոսկվա-Բաքու» պորտալի հետ զրույցում հայտարարել է, թե հանդիպումը կայանալու է Մոսկվայում, ու կարծիք հայտնել, որ հանդիպմանը կմասնակցի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հայկական կողմն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը։ Մամեդյարովի խոսքերով՝ հաջորդ շաբաթ Բաքուն և Մոսկվան կհայտարարեն հանդիպման ամսաթիվը։

Անշուշտ, դժվար է կանխագուշակել, թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկելու երկու արտգործնախարարները։ Կարելի է ենթադրել, որ կողմերը հերթական անգամ կփորձեն ճշտել միմյանց մոտեցումները այս կամ այն հարցին, կքննարկեն ինչ-ինչ տեխնիկական հարցեր, հնարավոր է՝ անդրադառնան նաև որոշ հումանիտար հարցեր։ Բայց այն տեղեկությունը, որ արտգործնախարարները Վիեննայից անմիջապես հետո  հանդիպելու են Մոսկվայում և դրան մասնակցելու է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չափազանց ուշագրավ է։ Լսելով այս լուրը՝ շատ հայ փորձագետներ անմիջապես հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ենթադրյալ ռուսական ծրագրի՝ հայտնի «Լավրովի պլանի» մասին, որն, ըստ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի, այսօր դրված է բանակցությունների սեղանին։ Ամբողջ հարցն այն է, որ հատկապես վերջին շրջանում որոշ նշաններ, հայտարարություններ, միտումներ ցույց են տալիս, որ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խորացող միջազգային դիմակայությունը արտացոլվում է նաև ղարաբաղյան հարթակում։ Հիշենք թեկուզ ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հայտարարությունները Երևանում Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորության և այլ հարցերի վերաբերյալ, ինչն առաջացրեց պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությունը։ Եվ այս խորապատկերին, երբ մեր տարածաշրջանում գերիշխող դիրքեր ունեցող և մշտապես Մինսկի խմբի «առաջին ջութակի» դերում հանդես եկած Մոսկվան հերթական անգամ ակտիվություն է ցուցաբերում Արցախի հարցում, դա, իհարկե, որոշ մտորումների տեղիք է տալիս։

Այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք, որը կապված է ընթացիկ բանակցությունների և Վիեննայում Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ կայացած առաջին պաշտոնական հանդիպման հետ։ Ըստ որոշ աղբյուրների՝ Մոսկվան և Վաշինգտոնը տարաձայնություններ են ունեցել հանդիպման վայրի հարցի շուրջ։ Սկզբում առաջարկվել է հանդիպումն անցկացնել Միացյալ Նահանգներում, բայց, քանի որ Ռուսաստանը դեմ է եղել դրան, ընտրվել է ավելի չեզոք տարածք՝ Ավստրիան։

Քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս իրավիճակը համեմատեց 2016 թ. Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի հետ, երբ նախ՝ մայիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ նույն Վիեննայում գումարվեց ներկայացուցչական գագաթնաժողով և ձեռք բերվեցին որոշակի  պայմանավորվածություններ՝ ռազմական էսկալացիայի հետևանքները վերացնելու, հակամարտության գոտում առաջացած լարվածությունը նվազեցնելու և նոր բախումները կանխելու նպատակով։ Բայց մեկ ամիս անց ռուսական կողմի պահանջով Սանկտ Պետերբուրգում գումարվեց Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ գագաթնաժողովը, որով այդ կարևոր համաձայնություններն, ըստ էության, փոշիացվեցին։

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ կարծիք ունեք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու հանգամանքի և Լավրովի հնարավոր մասնակցության մասին։

– Գիտե՞ք՝ ինչ, ես չեմ կարծում, որ Մոսկվայում հանդիպելը լավ գաղափար է, և մանավանդ չեմ կարծում, որ այդ հանդիպմանը Լավրովի մասնակցությունը լավ բանի կհանգեցնի հայկական կողմի համար։ Ի վերջո, մենք ունենք 2016 թվականի փորձը, երբ նույն Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի ստիպված էր ընդունել քաղաքակիրթ խաղի կանոնները և ստանձնել պարտավորություններ, որոնք, սակայն, չէին բխում Մոսկվայի և Բաքվի, ինչպես նաև այդ երկուսի համատեղ շահերից։ Եվ նրանք, օգտագործելով Հայաստանի իշխանության խոցելիությունը և դիվանագիտության թուլությունը, տարան Սանկտ Պետերբուրգ և թաղեցին Վիեննայի համաձայնությունները։ Իսկ հիմա այդ իշխանության մնացուկները գլուխ են ցավեցնում՝ թե ո՞ւր են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ Դո՛ւք եք թաղել՝ Վիեննայից մեկ ամիս անց։ Հիմա Մոսկվան ու Բաքուն փորձում են այս նույն խաղը խաղալ՝ հույս ունենալով, որ Երևանը պետք է դրան ընդառաջի։ Ճիշտն ասած՝ ես լավ չեմ հասկանում՝ Երևանի ինչի՞ն է սա պետք լինելու, որովհետև հասկանալի է՝ ի՞նչ են ուզում Բաքուն և Մոսկվան, և հաստատապես հասկանալի չի լինի՝ ի՞նչ է ուզում Երևանը, եթե Երևանը դրան համաձայնվի։

Եվ երկրորդը, Ապրիլյան պատերազմը, որը «Լավրովի պլանի» դինամիկ փուլն էր, մեզ ցույց է տալիս, որ, համենայնդեպս, պարոն Լավրովի պերսոնալ մասնակցությունը որևէ գործընթացի Մինսկի եռանախագահության ձևաչափից դուրս միանշանակորեն միայն վնաս է հասցնելու հայկական կողմին, որովհետև շահերը, շահերի կառուցվածքը, ուղղվածությունը, աղբյուրը չեն փոխվել։ Հետևապես, մենք հիմքեր չունենք որևէ լավ բան սպասելու այս ամենից։

– Մի քանի օր առաջ՝ Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի առիթով, մենք կրկին անդրադարձանք այդ հարցին՝ հիշեցնելով, որ այն ժամանակ էլ կային տեղեկություններ այն մասին, որ այդ պատերազմի հրահրման հիմնական նպատակը «Լավրովի նախագիծը» կյանքի կոչելն էր։ Կարծում եք, որ մինչ օրս այս ծրագիրը պահպանվո՞ւմ է։

– Մոսկվան գործում է այսպես ասած՝ հիբրիդային տարբերակով, և այդ իմաստով, այո՛, գոյություն ունի։ Դռնից չի ստացվում՝ փորձում են լուսամուտից մտնել, լուսամուտից չի ստացվում՝ փորձում են ծխնելույզից, բանալու անցքից մտնել։ Ինչ ծակ տեսնում են՝ փորձում են դրանով մտնել։ Հետևապես պետք է անցքեր չթողնել, որպեսզի նա չմտնի։ Այո՛, քանի դեռ նեո-կայսերապաշտությունը Ռուսաստանում մնում է գերիշխող ռազմավարություն, մենք ուղղակի չենք կարող համարել, որ «Լավրովի պլան» այլևս գոյություն չունի։ Այո, այս փուլում ռուսները փորձում են խաղալ եռանախագահության կանոններով, որովհետև այլ տարբերակները կարող են բարենպաստ չլինել ռուսական շահերի տեսակետից, բայց ամեն դեպքում նույն հին խաղն է խաղարկվում, այսինքն՝ եռանախագահության ձևաչափից գործընթացը գողանալ, տանել սեփական հարթակ և բանակցությունների ներկայիս տրամաբանությունը, որն ուղղված է փնտրելու որևէ փոխզիջումային տարբերակ, տանել ռուս-ադրբեջանական գործարքի դաշտ՝ ի հաշվի հայկական շահերի։

– Քանի որ այս հարցը շատ բարդ է ու բազմաշերտ՝ փորձենք համակողմանի այն քննարկել։ Թեև Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները գոնե արտաքնապես միշտ փորձել են ցույց տալ, որ իրենք միասնական դիրքորոշում ունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, այնուամենայնիվ մեզանում՝ «արևմտամետ» և «ռուսամետ» քաղաքականությունների համեմատության, հակադրման համատեքստում հաճախ են փորձում տարանջատել ռուսական և արևմտյան կամ ամերիկյան շահերը։ Բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ ամենաազդեցիկ տերությունն այս տարածաշրջանում Ռուսաստանն է, որը Ղարաբաղի հարցում միշտ հանդես է եկել «առաջին ջութակի» դերում, ու մյուս համանախագահներն էլ, կարծես թե, ընդունել են դա։ Այլ հարց է, որ այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակասությունները նույնիսկ ղարաբաղյան կարգավորման գետնի վրա են զգացվում։ Եթե Լավրովի այս ակտիվացմանը նայենք Մինսկի խմբի մարտի 9-ի  հայտնի հայտարարության լույսի ներքո, երբ վերաշարադրվեցին Մադրիդյան սկզբունքները, գուցե Ռուսաստանը կրկին փորձի եռանախագահության ձևաչափի շրջանակներո՞ւմ առաջ մղել իր ծրագրերը։

– Ռուսաստանը շատ բան կարող է փորձել, որովհետև ինչ ուզում է Ռուսաստանը՝ իր գործն է։ Նա փորձում է առաջ մղել իր ծրագրերը՝ իր շահերից ելնելով։ Բայց մենք էլ մեր շահերն ունենք։ Արդյո՞ք դա ձեռնտու է մեզ համար. իհարկե ո՛չ, ձեռնտու չէ։ Կյանքը ցույց տվեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն իրար հակասում են։ Եկեք հիշենք մեկընդմիշտ և չզբաղվենք ինքնախաբեությամբ։ Եվ երկրորդը, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը ռազմավարական առումով համընկնում են ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Եկեք սա էլ ֆիքսենք երկրորդ կետով։

– Այսինքն՝ նախ պիտի հասկանանք, թե ի՞նչ նախագիծ է այսօր դրված բանակցությունների սեղանին, որովհետև այն, ինչ վերաշարադրեցին համանախագահները, վերջնական ծրագիր չէ, հիմնախնդրի կարգավորման ընդհանուր սկզբունքներն ու տարրերն են, որոնց հիման վրա կարող են մշակվել տարբեր ծրագրեր։ Եվ ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդը վերջերս հայտարարեց, թե այսօր սեղանին «Լավրովի նախագիծն» է դրված։ Դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդպես է։

– Այդպես չէ, որովհետև ներկայումս ընթանում են ընդհանուր դիսկուսիաներ, թե ով ինչ է հասկանում այդ ամենի տակ, և դրա մասին հայկական դիվանագիտությունը բաց տեքստով ասաց, որ այդ սկզբունքներն այն աստիճան ամբիվալենտ են, որ ով ինչպես ուզում՝ մեկնաբանում, և Ադրբեջանի մեկնաբանությունը, բնականաբար, մեզ համար անընդունելի է։ Հետևապես՝ հասկանանք՝ ինչ ենք ուզում։ Եվ երկրորդը, պարզապես աբսուրդ է փորձել հանգուցալուծել ղարաբաղյան կոնֆլիկտը մի բանակցային գործընթացում, որտեղ որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը առանց Լեռնային Ղարաբաղի։ Խնդիրը նման ճանապարհով, մաթեմատիկական լեզվով ասած, լուծում չունի։ Երբ ժամանակին ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն ժամանակվա տրամաբանությունն այն էր, որ ձևավորվեց մի ձևաչափ, որն իրականում արտացոլում էր կոնֆլիկտի բուն էությունը։ Ուրիշ բան, որ հետո տեղի ունեցավ դրա դեֆորմացիան, որը բխում էր նախ և առաջ Բաքվի շահերից և երկրորդը՝ բխում էր այն կազմակերպված քրեական խմբավորման շահերից, որը ձգտում էր իշխանության Հայաստանում։

– Փաշինյանը հայտարարեց, որ ներկայացված սկզբունքները պարզաբանումների կարիք ունեն։ Ձեր կարծիքով՝ հայկական կողմը պետք է պահանջի՞ այդ սկզբունքների վերանայում, թե՞ ավելի դիվանագիտորեն մոտենա հարցին՝ ստեղծելով իրավիճակ, որում այդ կետերը կամ, ավելի ճիշտ՝ կարգավորման ներկայացված բանաձևը, փիլիսոփայությունը աստիճանաբար կկորցնի իր արդիականությունը։

– Գիտե՞ք՝ ինչ, ի վերջո գոյություն ունի հիմնախնդրի աբստրակտ լուծում և գոյություն ունեն այլ տարբերակներ, որոնք չեն կարող լուծում առաջարկել, և եթե փորձենք դրանք փաթաթել կողմերի պարանոցին՝ դա կբերի պայթյունի, որովհետև չի կարող լինել որևէ լուծում, ըստ որի՝ մի ժողովրդի վրա պիտի դրվի մյուս ժողովրդի իշխանությունը։ Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, չի կարող լինել որևէ լուծում, որը կենթադրի այլ փոխհարաբերություններ Ստեփանակերտի և Բաքվի միջև, քան հորիզոնական և իրավահավասար հարաբերություններն են։ Մնացած այլ տարբերակները նշանակելու են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանություն։ Իսկ մենք դա ուղղակի չե՛նք հանդուրժելու։ Եվ մեր հակառակորդները և տարբեր իլյուզիոնիստները Մոսկվայում պետք է մեկընդմիշտ դա հասկանան։

– Թե՛ Հայաստանում և Արցախում և թե՛ սփյուռքահայության շրջանում գերիշխող է այն կարծիքը, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող հիմնախնդրի արդար լուծում առաջարկել, որովհետև շատ հստակ նշվում է որոշակի տարածքների վերադարձի մասին, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որոշակիություն չկա։ Նշվում է, թե ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան, հետո տեսնենք՝ ինչ կլինի։

– Ադրբեջանում խոսում են այդ տարածքների մասին և հայտարարում, թե դրանք պետք է պարտադիր տան, բայց չեն ասում՝ իրենք ի՞նչ պետք է տան։ Այդ ի՞նչ պետք է տան, որը կարող է համարժեք լինել մեր կողմից նման ենթադրյալ փոխզիջմանը։ Նրանք մեզ առաջարկում են մի ձևաչափ, որը կարելի է այսպես բանաձևել՝ «օդ՝ հողի դիմաց»։ Ներեցեք, պետք չէ թերագնահատել հայկական կողմի մտավոր ունակությունները։ Սրա մասին է խոսքը։

– Ի միջի այլոց, Մամեդյարովը օրերս հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այդ դեպքում ինչի՞ մասին են խոսում, եթե ադրբեջանական կողմը մեկ քայլ անգամ հետ չի նահանջում իր այս արմատական դիրքորոշումից։

– Մամեդյարովը երգում է նույն յոթ երգը ու յոթն էլ գազանի մասին են։

– Դուք շատ հետաքրքիր զուգահեռներ անցկացրիք բանակցությունների ներկայիս պրոցեսի և Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցությունների միջև։ Այսինքն՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակասություն, մրցակցություն կա նաև Լեռնային Ղարաբաղի հարցում։

– Իհարկե, ինչպե՞ս կարող են հակասություններ չլինել։ Հնարավոր չէ՝ բոլոր հարթակներում լինի ոչ թե հակասություն, այլ դիմակայություն, և այդ հակասություններն իսպառ բացակայեն մի առանձին վերցրած հարթակում։ Այո, տակտիկական կտրվածքով այդ հակասություններն այս պահին այդպես չեն ուրվագծվում, և միջնորդ կողմերը փորձում են իրենց միջև եղած այլ հակասությունները հարթել։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ կողմերի ռազմավարական պատկերացումները միանգամայն այլ են։

Ռուսական կողմին ձեռնտու չէ այս հակամարտության որևէ հանգուցալուծում, որի արդյունքում իր ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում էլ ավելի չի մեծանա։

– Իսկ Միացյալ Նահանգների ռազմավարական պատկերացումների մասին երևի ավելի դժվար կլինի խոսալ, այդպես չէ՞։ Որովհետև այնտեղ վարչակազմը փոխվել է և երկու տարի անց կրկին կարող է փոխվել։

– Այնուամենայնիվ, մոտեցումներն ընդհանուր են։ Միացյալ Նահանգների համար միշտ էլ ձեռնտու է, երբ ցանկացած ֆրանգմենտացված տարածաշրջանում վերանում են այդ ֆրագմենտացիայի պատճառները։ Սա ամերիկյան կողմի ընդհանուր աշխարհայացքն է։ Գուցե դրան ուղղված կոնկրետ ռազմավարություն կոնկրետ տարածաշրջանի համար լինի կամ չլինի, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր մոտեցումը դա է։ Բայց մյուս կողմից էլ մենք շատ լավ հասկանում ենք, որ ներկայումս այս տարածաշրջանի ֆրագմենտացիայի միակ և կարևորագույն շահառուն Ռուսաստանն է։ Այս ճարտարապետությունը գծել է և այդ ճարտարապետության վրա նստած է մեկ սուբյեկտ՝ Ռուսաստանը։ Մնացածը տուժում են դրանից։

– Նկատի ունեք ողջ ռեգիոնը։

– Այո։

– Իսկ կարո՞ղ ենք կանխատեսել, հասկանալ՝ ի՞նչ հարցեր կքննարկեն արտգործնախարարներն առաջիկա հանդիպման ընթացքում։

– Չեմ կարող ասել, որովհետև, բնականաբար, ես ներկա չեմ գտնվում բանակցություններին։ Մենք կարող ենք միայն դրա շուրջ ենթադրություններ անել, թե ով ինչ ձևակերպման տակ ինչ է հասկանում։ Մոտավորապես նման զրույց է ընթանում և ֆիքսում են, թե որքան տարբեր են մոտեցումները և որքան տարբեր է դրանց թարգմանությունը դիվանագիտական լեզվից ավելի պարզ լեզվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում