Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Մոսկվան հիշեցրեց «Վիեննային» ղարաբաղյան պրոցեսում իր առաջնության մասին․ ինչո՞ւ է ակտիվացել Լավրովը

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը՝ նշելով, որ Սերգեյ Լավրովին, Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Զարգացրել են Վիեննայի պայմանավորվածությունները

Բանակցությունների արդյունքներով երեք նախարարներն ու եռանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն, որում նշված է. «Ի զարգացումն ս. թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ՝ մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։

Ինչո՞ւ է ակտիվացել Մոսկվան

Այս հանդիպումը մեծ հետաքրքրություն ու նույնիսկ որոշակի մտահոգություն էր առաջացրել հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակներում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վիեննայում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումից անմիջապես հետո ռուսական կողմը բանակցություններ է կազմակերպում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Ու թեև Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նշվում է, «միացել են» Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, բոլորն էլ հասկանում են, որ եռանախագահների մասնակցությունն այստեղ ձևական է, և սա, ըստ էության, զուգահեռ ձևաչափով կազմակերպված հանդիպում էր։ Որոշ հայ քաղաքագետներ կարծում են, որ պաշտոնական Մոսկվան, ձևականորեն պահպանելով եռանախագահության ձևաչափը, մինչ օրս փորձում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագիրը, որը մամուլը կնքել է հարգարժան Սերգեյ Վիկտորովիչի անունով՝ «Լավրովի պլան»:

Ռուսաստանը, բնականաբար, ամեն կերպ հերքում է նման նախագծի գոյությունը, բայց այն փաստը, որ Ռուսաստանը միշտ էլ եղել է ամենաազդեցիկ միջնորդը ղարաբաղյան բանակցություններում՝ կարողանալով իր ունեցած լծակների շնորհիվ ազդել Երևանի և Բաքվի, հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վրա, կոնֆլիկտի էսկալացիայի ժամանակ դադարեցնել ռազմական գործողությունները, հաճախ կազմակերպելով նման հանդիպումներ, ակնհայտ է բոլորին, և դրա հետ նույնիսկ ռուսաստանցի փորձագետները չեն վիճում։ Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է կրկին ակտիվանում Մոսկվան և ի՞նչ նպատակով է Լավրովը նախաձեռնել երկու արտգործնախարարների հանդիպումը։ Սրանով Մոսկվան ուզում է ևս մեկ անգամ ընդգծել իր առաջնայնությունն ու «առաջին ջութակի» կարգավիճա՞կը Մինսկի խմբում, վերահսկելիության սահմաններո՞ւմ պահել վերջին ամիսների բանակցային գործընթացը։ Գուցե Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի առաջին դեմքը դառնալուց հետո ակտիվ շփումները հայկական և ադրբեջանական կողմերի միջև, որոնք հաճախ տեղի են ունեցել առանց համանախագահների, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցության, ընթանում են այնպիսի հունով, որը ձեռնտո՞ւ չէ պաշտոնական Մոսկվայում որոշումներ կայացնողներին։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/515/03/5150307.jpg

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում՝ Ռուսաստանի հովանու ներքո

«Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ևս պատահական չէ համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը անմիջապես Վիեննայից հետո։ Ուշագրավ է այն, որ Տրոֆիմչուկը, հայաստանցի քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի պես, նմանություններ է տեսնում բանակցային ներկայիս պրոցեսի և 2016 թվականի Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային փուլերի միջև։ Այն ժամանակ, նախ, Վիեննայում ամերիկացիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով գագաթաժողով, որտեղ ընդունվեցին կարևոր  համաձայնություններ՝ ռազմական էսկալացիայի հետևանքները վերացնելու, հակամարտության գոտում առաջացած լարվածությունը նվազեցնելու և նոր բախումները կանխելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին, բայց հետո Ռուսաստանի պահանջով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ մեկ այլ հանդիպում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որի նպատակն ընդամենը ռուսական կողմի ազդեցությունը բանակցային գործընթացում ընդգծելն էր։

Գրիգորի Տրոֆիմչուկը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին, նշեց, որ ինչպես այն ժամանակ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը դարձավ Վիեննայի քննարկումների շարունակությունը, այնպես էլ այսօր բանակցությունները նույն տրամաբանությամբ են շարունակվում։ Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի այս ակտիվության նպատակը իր հովանու ներքո Փաշինյանի և Ալիևի միջև նոր հանդիպում կազմակերպելն է։ Հենց այս հարցն է, ըստ Տրոֆիմչուկի, քննարկվել Մոսկվայում։

«Ռուսաստանին անհրաժեշտ է հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև իր հովանու ներքո, և հիմա դրվել է դրա նախապատրաստման հարցը, ինչն էլ, ըստ ամենայնի, քննարկվել է երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում։ Առավել ևս, որ Ռուսաստանի նախագահն առայժմ չի հանդիպել Փաշինյան-Ալիև զույգի հետ այս հիմնախնդիրը քննարկելու նպատակով։ Նա միայն հանդիպել է Սարգսյան-Ալիև զույգի հետ։ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի կառավարման շրջանի հետ համեմատ, ակնհայտորեն մարմնավորում է նոր բանակցային ձևաչափը Երևանի կողմից, այդ պատճառով նման հանդիպում կազմակերպելուց առաջ հարկավոր է հաշվի առնել բոլոր դետալները։ Ընդ որում, հարկավոր է հաշվի առնել այն, որ վարչապետ Փաշինյանը հասցրել է Բաքվին ներկայացնել մի շարք նախապայմաններ, որոնցից գլխավորը «ես չեմ փոխանակում տարածքները խաղաղության հետ» բանաձևն է։ Էլ չեմ խոսում բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու պահանջի մասին։ Եվ հիմա արտգործնախարարները պետք է փորձեն հասկանալ, թե «նոր Երևանի» այս հայտարարությունները փոխո՞ւմ են ղարաբաղյան բանակցությունների էությունը, չե՞ն փոխում, թե՞ ընդհանրապես քայքայում են այն»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ այս իմաստով համաձայն չէ այն պնդման հետ, որ Ռուսաստանի նախաձեռնած հանդիպումներն անցկացվելու են ավանդական Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ ձևաչափով։

«Փաշինյանի օրոք ամեն ինչ այլ տեսք է ունենալու։ Իսկ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անտեսեն Փաշինյանի այս կարևոր տարբերությունը Սարգսյանից, ինչպես նաև նրա բոլոր հայտարարությունները Ղարաբաղի մասին, ապա դա ձեռնտու կլինի Փաշինյանին։ Նա կհասկանա, որ բանակցությունների սկզբնական փուլում իրեն արդեն իսկ հաջողվել է որոշակի արդյունքների հասնել»։

Մոսկվային անհանգստացնում են նոր պատերազմի ռիսկերը

Երեք նախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե հանդիպման մասնակիցները խոսել են Վիեննայի քննարկումները զարգացնելու և շարունակելու մասին, բայց Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ Վիեննայի տեքստերի քննարկումն այս անգամ գլխավոր թեման չի եղել։ Գլխավորը, ըստ նրա, այն է, որ պետք է հասկանալ, թե ո՞ւր կտանի ղարաբաղյան գործընթացը, և ինչպե՞ս անել, որ այն չվերաճի ռազմական նոր հակամարտության։

«Մոսկվային անհանգստացնում է հենց սա՝ հակամարտության հնարավոր սրացումը, քանի որ Բաքվի թվացյալ հանգստության և Փաշինյանի հետ բանակցելու իր պատրաստակամության տակ չափից ավելին է թաքնված»։

Մոսկվան հիշեցնում է իր առաջնության մասին

Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրին», մեր զրուցակցի համոզմամբ՝ նման նախագիծ գոյություն չունի։ Փոխարենը հենց իր՝ Լավրովի խոսքերով՝ գոյություն ունի մշակված փաստաթղթերի մեծ ծավալ, որոնցից ցանկության դեպքում կարելի է կազմել ցանկացած ծրագիր։

«Փաշինյանի հայտնվելուց հետո Մոսկվան իսկապես ուզում է Վիեննային և ընդհանրապես Արևմուտքին հիշեցնել ղարաբաղյան պրոցեսում իր ոչ պաշտոնական առաջնության մասին։ Բացի դրանից՝ մինչ օրս պարզ չէ, թե ինչպես են Վաշինգտոնում վերաբերվում Փաշինյանի վառ հայտարարությունների մասին։ Հենց այդ պատճառով կայացավ նախարարական հանդիպումը Մոսկվայում։ Անհրաժեշտ էր ընդամենը այդ հանդիպման անցկացման փաստը, և այն տեղի ունեցավ։ Հենց այդ պատճառով չարժե որևէ այլ առարկայական պայմանավորվածություն ակնկալել այս հանդիպումից։ Ամփոփիչ հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծվել է այն, ինչի մասին խոսվել է նաև նախկինում։ Այդ իսկ պատճառով ես մեծ կարևորություն չեմ տալիս այդ ձևական կետերին»,- եզրափակեց իր խոսքը Տրոֆիմչուկը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում