Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Հոգլանդը բացահայտեց Ռուսաստանի «կեղտոտ խաղը». այժմ Ադրբեջանը երկու տարբերակ ունի

2017 թվականի սկզբներից մինչև օգոստոսի վերջը ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահի պաշտոնը զբաղեցրած դեսպան Ռիչարդ Հոգլանդը Մինսկի խումբը լքելուց մոտ մեկուկես տարի անց կրկին իրարանցում է առաջացրել հայկական, ադրբեջանական լրատվական դաշտերում՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հանդես գալով խիստ ուշագրավ հայտարարությամբ։ Նախկին համանախագահն ասել է, թե այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների սեղանին դրված է կարգավորման ռուսական ծրագիրը, այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», որին, սակայն, ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմերը հավանություն չեն տվել։ Հոգլանդի խոսքերով՝ «Լավրովի նախագիծը» հիմնված է հայտնի Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշ տարբերություններով։

«Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում՝ ներառյալ Բաքվի շուրջ՝ կացարաններում բնակվող, տեղահանված ադրբեջանցիներին։ Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծը, այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն։ Դա հանրաքվե է, որն անց է կացվելու որևէ մի ժամանակ ապագայում։ Ուստի երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ վստահություն՝ այս առաջարկն ընդունելու համար։ Սակայն այս պահին և՛ Երևանը, և՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա», – ասել է Հոգլանդը։

Հիշեցնենք, 2017 թ․ օգոստոսի 24-ին՝ նույն օրը, երբ Մոսկվայում հանդիպում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռիչարդ Հոգլանդը հանդես եկավ «հրաժեշտի» ասուլիսով՝ բոլորի համար անսպասելիորեն և առանց որևէ հատուկ առիթի հրապարակելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 6 հիմնական կետերը՝ իր մեկնաբանությամբ և որոշ փոփոխություններով։ Ու թեև իրականում դրանց մեջ որևէ նորություն չկար, այնուամենայնիվ, Հոգլանդի այս հայտարարությունը նույն «Ամերիկայի ձայն»-ի օգնությամբ մատուցվեց իբրև «ՀՐԱՏԱՊ» և «սենսացիոն» մի տեղեկություն՝ բնականաբար ունենալով տեղեկատվական որոշակի ազդեցություն։ Հոգլանդի այս քայլը բացատրող հիմնական վարկածն այն էր, որ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո ընդունված Մադրիդյան սկզբունքների կետերը՝ Հոգլանդը դրանով ուղերձ էր հղում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, Կրեմլում պիտի քննարկեին ԼՂ հիմնախնդրի կարգավորման այդ նույն ռուսական ծրագիրը։ Այժմ էլ վերլուծաբանները կարծում են, որ Հոգլանդի այս նոր հայտարարությունը քաղաքական որոշակի նպատակներ հետապնդող ուղերձ է Մոսկվային։

https://img2.newsinfo.am/big/NkXzZHWIyB.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

Կայծ, ի՞նչ եք կարծում, Հոգլանդի այս հայտարարությունը քաղաքական նպատակներ հետապնդո՞ւմ է։

– Երկու  հանգամանք պիտի նշեմ։ Առաջինը, Հոգլանդը ճիշտ է ասում, որ բանակցությունները պիտի թափանցիկ լինեն և թափանցիկ բանակցությունները օգտակար են, որովհետև այնքան միջոցներ չունենք, և գաղտնի, փակ դիվանագիտությունը վնասում է մեզ։ Ուստի ես համաձայն եմ Հոգլանդի հետ, որ բանակցությունները պետք է թափանցիկ լինեն, և փաստ է, որ թափանցիկությունը ծառայում է խաղաղությանը։ Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը, որը մամուլում հայտնի է «Լավրովի պլան» անունով, ի սկզբանե գաղտնի է պահվել, և երբ փորձագետները, լրատվամիջոցները խոսում էին դրա մասին՝ նշելով, որ այն ենթադրում է մեզ համար անցանկալի պահանջներ, մասնավորապես՝ տարածքային զիջումներ, ռուսական կողմը, անձամբ Լավրովը և նույնիսկ որոշ մարդիկ Հայաստանում հայտարարում էին, թե «Լավրովի պլան» գոյություն չունի։ Միայն թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Քառօրյա պատերազմից հետո հայտարարեց, որ հայերը պետք է լուրջ պատասխանատվության առջև գտնվեն, որովհետև շատ կոշտ ձևով նոր ծրագիրներ կան և դրանց մեջ կա այդ «Լավրովի պլանը»։ Այսպիսով, թափանցիկության վրա շեշտը դնելը առաջին դրական հանգամանքն է ինձ համար Հոգլանդի հարցազրույցում։ Թափանցիկությունը մեզ համար շատ լավ է և չի վնասում մեզ։ Ոչ թափանցիկ բանակցությունները ծառայում են գլխավորաբար Ադրբեջանին, որովհետև արդեն գիտենք, որ այդ պետությունը, եթե կարելի է այն պետություն անվանել, շատ է սիրում գաղտնի գործընթացներ, բանակցություններ՝ չտալով ոչ մի տեղեկություն, մանրամասնություններ։ Եվ դա վերաբերում է նաև ներքին քաղաքական, տնտեսական կյանքին։ Ուրեմն մենք պետք է ճիշտ հակառակը անենք՝ գնանք դեպի թափանցիկ բանակցություններ ու որքան շատ լինի թափանցիկությունը, այդքան լավ։

Երկրորդ հանգամանքը՝ Հոգլանդի այդ հայտարարությունն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այս պահին, ցավոք սրտի, լավ չեն, և կարծում եմ, որ այդպես հայտարարելով՝ Հոգլանդն ինչ-որ տեղ ուզում է անուղղակիորեն խփել Ռուսաստանին իրենց «կեղտոտ» խաղի մեջ, որովհետև «Լավրովի պլանն» իբր թե ծառայում է խաղաղությանը, բայց այն, ինչ ես կարդացել եմ այդ ծրագրի մասին և գիտեմ, թույլ է տալիս ինձ ասել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մերժում են այդ առաջարկը։ Դա նշանակում է երրորդ հանգամանքը, որ բանակցությունները, ուզեն թե չուզեն, այսօր փակուղու մեջ են։ Եվ Ադրբեջանը երկու տարբերակի առջև է կանգնած՝ կա՛մ կգնա դեպի զիջումներ, կա՛մ կգնա դեպի ավելի կոշտ, հարձակողական դիվանագիտություն կամ ռազմաքաղաքական միջոցների գործադրում, այսինքն՝ անուղղակի ձևով դեպի պատերազմ։ Բայց երկուսն էլ մարտահրավեր են Բաքվի համար, որովհետև եթե գնան զիջումների՝ կնշանակի ինչ-որ բան տալ հայկական կողմին, իսկ Ադրբեջանն ընդհանրապես պատրաստ չէ որևէ բան տալ հայերին։ Մյուս կողմից, եթե Ադրբեջանը որոշի գնալ պատերազմի ճանապարհով՝ դա մեծ պատասխանատվություն է, որովհետև այդ դեպքում թեև գիտես՝ երբ կսկսվի պատերազմը, բայց ոչ մի գաղափար չունես, թե երբ այն կվերջանա։ Եվ չեմ կարծում, որ Ադրբեջանում լավ տրամադրության մեջ են, որպեսզի պատերազմը սկսի, մանավանդ որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները, ո՛չ Ռուսաստանը չեն ուզում պատերազմ այս տարածաշրջանում։ Ուրեմն Ադրբեջանի վիճակն, ըստ իս, այնքան էլ լավ չի։ Չեմ ասում, թե հայկական կողմի վիճակն ավելի լավ է։ Բայց կարծում եմ, որ գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Մի խոսքով՝ Ադրբեջանը և Հայաստանը պատի առջև են․ կա՛մ կգնան դեպի խաղաղություն, կա՛մ կգնան դեպի փակուղի, և չգիտեմ՝ ինչպես պիտի պայթեցնեն այդ փակուղին։

Հոգլանդի հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բանակցությունները մակերեսային բնույթ ունեն, որովհետև ոչ մի վստահություն, փոխվստահություն չկա կողմերի միջև։ Հետո, համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այնքան մեծ կամք չունեն՝ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։ Եվ դա կապված է այդ կառույցի հետ, որովհետև այդ կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, չի կարող պարտադիր որոշումներ ընդունել։ Իրավունք չունի։ Ուրեմն Մինսկի խումբը՝ իբրև Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ և Ռուսաստան, կա՛մ պետք է ավելի մեծ կամք ունենա, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները գնան դեպի խաղաղություն, կա՛մ կչափազանցնի այդ «դրական մթնոլորտը»՝ ասելով, թե գնում ենք դեպի խաղաղություն։ Բայց այս պահին ես տեսնում եմ, որ ոչ մի փոխվստահություն չկա, բանակցությունները չափազանց մակերեսային երես ունեն, և երրորդը՝ բանակցությունները պետք է ավելի թափանցիկ լինեն։ Աշխարհում, Ղարաբաղի հարցից բացի, որևէ հիմնախնդիր միջազգային բեմի վրա այդքան գաղտնի բանակցություններ չունի։ Ինչո՞ւ։

Ու նույնիսկ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի թիկունքում որևէ որոշում չի կայացվի՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, միևնույն է, թափանցիկությունը շատ քիչ է։ Վարչապետը Ալիևի հետ հանդիպումներից հետո ընդհանուր գծերով ներկայացնում էր, թե ինչ է խոսել Ադրբեջանի նախագահի հետ, բայց արտգործնախարարները 3-4 ժամ տևողությամբ հանդիպումներ ունեցան, սակայն այդպես էլ չիմացանք այդ հանդիպումների բովանդակությունը։

­- Նիկոլ Փաշինյանը լավ է անում, երբ մանրամասներ է ներկայացնում բանակցությունների մասին։ Վստահաբար ինքն էլ հասկացավ, որ գաղտնի բանակցությունները մեզ չեն ծառայում, և նա թափանցիկ ձևով է խոսում։ Կարծում եմ՝ դա լավ է, որովհետև ուզում է պահել վստահության լծակները հասարակության և գլխավորաբար Արցախի հետ, որովհետև գիտի, որ գաղտնի, փակ բանակցությունները չեն ծառայում մեր շահերին։ Բայց նա չի կարող ամեն ինչ ասել։ Սակայն եթե համեմատենք նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ, մենք դեպի առաջ ենք գնում այս առումով, և դրական քայլեր են կատարվում գոնե մեզ՝ հայերիս համար։ Հույս ունեմ, որ թափանցիկ բանակցությունների այս պրոցեսը կշարունակվի, որովհետև իսկապես չես հասկանում՝ ինչու են բանակցություններն այդքան փակ ու գաղտնի։ Եթե այդպես շարունակեին՝ կնշանակեր, որ միայն ու միայն սուտ էին խոսելու՝ թե՛ Բաքուն, որը վարժված է, թե՛ Հայաստանը, որը վարժված էր Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Բայց Նիկոլ Փաշինյանը, որը հեղափոխությունից ի վեր ճշմարտության խոսքեր է ասում կամ ուզում է պահել այդ ճշմարտությունը, չի կարող այդ գաղտնի բանակցությունների պրոցեսի մեջ մտնել, որովհետև դա կհակասեր իր և Թավշյա հեղափոխության ամբողջ էությանը։ Ուրեմն նա ստիպված է ավելի թափանցիկ լինել, և դա լավ է։

Վերջին ժամանակներում «Լավրովի պլանի» մասին չէին խոսում, կարծես մոռացել էին դրա մասին։ Բայց նախորդ տարվա դեկտեմբերին՝ ռուս լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, դրա մասին ակնարկեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատմելով, թե դրանից մոտ երկու տարի առաջ (հավանաբար 2016 թ հոկտեմբերին)՝ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում, ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել են Սերժ Սարգսյանին Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից 7 շրջաններից 5-ը (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու) և ՀԱՊԿի զորքեր տեղակայել Ղարաբաղում՝ ապահովելու բնակչության անվտանգությունը։ Եվ սա որոշակի հիմք տվեց ասելու, որ Ռուսաստանը կրկին փորձում է ակտիվացնել այդ ծրագիրը։ Ի՞նչ կասեք սրա մասին։ Եվ երկրորդը, որքանո՞վ կարող է հիմնավոր լինել Հոգլանդի այդ տեղեկությունը, որ բանակցությունների սեղանին այժմ «Լավրովի պլանն» է։ Նա պարզապես գաղտնազերծել է այն, ինչ գիտի բանակցությունների մասի՞ն։

– Լուկաշենկոն օգտագործում է Արցախի հարցը միայն իր շահերին ծառայեցնելու, այսինքն՝ իր հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բարելավելու նպատակով: Երբեմն ուզում է ցույց տալ, որ ինքը Պուտինի ամենահարազատ աշակերտն է:

Երբեմն էլ ցույց է տալիս, թե պայքարում է Ռուսաստանի շահերի դեմ՝ պաշտպանելով Բելառուսի ինքնիշխանությունը: Մի խոսքով՝ Լուկաշենկոն կա՛մ միշտ սուտ է խոսում, կա՛մ ցույց է տալիս, որ Մոսկվայի ռազմավարական շահերն է պաշտպանում:

Շիզոֆրենիայի պես մի բան կա իր մեջ: Նրանից երբևէ պետք չի սպասել հայանպաստ խոսքեր կամ քայլեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում