Մինչ ուկրաինացիները դուրս են գալիս փողոցներ՝ փոփոխություն պահանջելով խորհրդային կայսրության նախկին երկրներից մեկում, մեկ այլ երկրում տեղի է ունենում շոկի ենթարկող բողոքի ակցիա՝ գրում է Bloomberg-ը:
Կիևում ուկրաինացիներն այրում են անիվներ՝ արտահայտելով իրենց զայրույթը, այն դեպքում, երբ Ադրբեջանում մարդիկ հրկիզում են իրենք իրենց: Ինքնահրկիզման առաջին հայտնի դեպքը տեղի է ունեցել երկու ամիս առաջ, որին հետևել է առնվանզն ութ դեպք՝ գրում է հոդվածագիր Բրեդ Կուկը:
Դա նոր և ոչ ավանդական ձև է Ադրբեջանում՝ բողոքելու պետական կոռուպցիայի դեմ: Գնալով ավելի շատ մարդիկ են ինքնահրկիզվում կառավարական շենքերի մոտ՝ կարծում է «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն:
Հոդվածում նշվում է, որ ինքնահկիզվողների թվում է նաև 44-ամյա մասնակի պարալիզացված Նիզամի Քարիմովը, ով ի վիճակի չէ իր ընտանիքը պահել ամսական 60 դոլարով, որ ստանում է որպես նպաստ: Նա օգնություն է խնդրել սոցիալական ապահովման հաստատությունից, ի պատասխան՝ ասել են, որ պետք է կաշառք վճարի:
«Ես չեմ կարող ապրել ամսական 50 մանաթով»,- ասել է նա Բաքվի հիվանդանոցում:
Ներկայումս ադրբեջանցիների ինքնահրկիզումը հուսահատ քայլ է, այլ ոչ թե կազմակերպված բողոքի ակցիա կամ հեղափոխություն, ինչն ավելի շուտ հիշեցնում է առանձին դեպքեր Հունաստանում, քանի բուդդաների քաղաքական ակցիաները Տիբեթի համար:
Անցած շաբաթ անտուն վետերանը փորձել էր ինքահրկիզվել Սումգայիթի քաղաքապետարանի շենքի առաջ: Նա հոսպիտալացվել էր թունավորման ախտանիշով՝ հաղորդում է Blommberg-ը և հավելում, որ Ադրբեջանի կառավարությունը փորձում է փոքրացնել կապն ինքնահրկիզման դեպքերի և իր քաղաքականության միջև:
Երբ 24-ամյա Մալիքա Բայրամին ինքնահրկիվեց այս ամիս, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն հրապարակեց, որ կնոջ ինքնասպանության պատճառն այն է, որ վերջինիս «մերժել է սիրեկան»-ը՝ նշվում է հոդվածում:









































