«Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան կիսվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Չելսի»-ի դեմ պատասխան հանդիպումից ունեցած սպասելիքներով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կայացած առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի` 1:1 հաշիվը:
«Դեռ չգիտեմ, թե ինչպիսի զգացումներ կունենամ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալիս: Առայժմ դա ինձ համար պարզապես հերթական առաջիկա հանդիպումն է:
Առաջին խաղում գրանցված ոչ-ոքին վատ արդյունք չէ, մենք դեռ ունենք հնարավորություններ: Պատասխան հանդիպումը հեշտ չի լինելու, բայց մենք մտադիր ենք մրցակցել և կփորձենք անակնկալ մատուցել «Չելսի»-ին»,- աֆրիկացի ռմբարկուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































