Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հուսով է, որ ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում երկրպագուները կաջակցեն թիմին:
«Մեզ համար ուղղակի ֆանտաստիկ կլինի, եթե ցուցաբերեն «Գալաթասարայ»-ի ստացած աջակցության 10 տոկոսը:
Ես խնդրում եմ ընդամենը «Գալաթասարայ»-ի երկրպագուների աջակցության 10 տոկոսը: Մենք կփորձենք դուրս գալ հաջորդ փուլ, չնայած, որ դա անելը հեշտ չի լինի»,- հայտարարել է պորտուգալացին:









































