Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակներում Գելզենկիրխենի «Շալկե-04»-ը հյուրընկալեց Մադրիդի «Ռեալ»-ին:
Իսպանական ակումբը ջախջախիչ հաշվով հաղթանակ տոնեց` մրցակցին չթողնելով հաջորդ փուլ դուրս գալու գրեթե ոչ մի հնարավորություն: Մադրիդցիների կազմում 2-ական անգամ հաջողության հասան Կարիմ Բենզեման, Քրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը:
«Շալկե-04» – «Ռեալ Մադրիդ»` 1:6
0:1 Բենզեմա (13’), 0:2 Բեյլ (21’), 0:3 Ռոնալդու (52’), 0:4 Բենզեմա (57’), 0:5 Բեյլ (69’), 0:6 Ռոնալդու (89’), 1:6 Հունտելար (90’)





































