Եգիպտոսում այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել հզոր պայթյուն: Պարզվել է, որ պայթյունը եղել է Սինայի թերակզում, որի հետևանքով շարքից դուրս է եկել Եգիպտոսը Իսրայելին և Հորդանանին կապող գազամուղը: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Գազամուղի պահակախումբը պատմել է, որ մի խումբ անհայտ մարդիկ հարձակվել են իրենց վրա՝ պահանջելով դիմադրություն չցուցաբերել: Դրանից հետո նրանց ականապատել են գազամուղը և պայթեցրել: Մինչ այդ պահակախումբն արդեն լքած է եղել իրենց վստահված հատվածը:
Այս տարվա սկզբից սա արդեն երրորդ պայթեցումն է: Անկասկած, այս միջադեպը կազդի առանց այն էլ լարված եգիպտա-իսրայելական հարաբերությունների վրա:









































