Saturday, 08 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես «կոտրել» միլիոնանոց տղերքին. Բոսնիա-Հերցեգովինայի իրական ներուժը…

Մարտի 23-ին, ժամը 23:45-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում տեղի կունենա 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Բնական է, որ այս մրցավեճում բացահայտ ֆավորիտը դաշտի տերերն են, որոնք լուրջ հավակնություններ ունեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: Բուքմեյքերները բոսնիացիների հաղթանակի համար սահմանել են 1.35 գործակից, մինչդեռ ոչ-ոքին գնահատված է 5.2, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ մոտ 9 գործակից:

Բնական է, բալկանյան հավաքականը կարգով գերազանցում է Հայաստանի հավաքականին և վերջին շրջանում աչքի է ընկել արդյունավետ մրցելույթներով: Ազգերի լիգայի խաղարկությունում Բոսնիան ընդգրկված էր B դիվիզիոնի 3-րդ ենթախմբում: Բոսնիացիների մրցակիցներն էին Ավստրիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները: Ենթախմբային 4 հանդիպումներում տանելով 3 հաղթանակ և մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի՝ մեր առաջիկա մրցակիցը խմբում գրավել էր առաջին հորիզոնականը և դուրս եկել փլեյ-օֆ: Ի դեպ, այդ չորս հանդիպումներում Բոսնիան բաց էր թողել ընդամենը մեկ գնդակ Հյուսիսային Իռլանդիայի հետ արտագնա մրցավեճում: Կարծում ենք՝ գրանցված արդյունքը ավելի քան տպավորիչ է:

2018 թվականի հունվարից Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը գլխավորում է խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկին, որը մինչ այդ Ադրբեջանի ազգային թիմի ղեկին էր: Պրոսինեչկիի գլխավորությամբ բոսնիացիներն անցկացրել են 12 հանդիպում և կրել ընդամենը երկու պարտություն: Առաջին դեպքում Բոսնիան անցյալ տարվա փետրվարին Մեքսիկայի հետ ընկերական մրցավեճում պարտվել է 1:0 հաշվով: Նույն հաշվով էլ Պրոսինեչկիի թիմը անցյալ տարվա նոյեմբերին ընկերական խաղում զիջել է Իսպանիային: Պաշտոնական հանդիպումներում Բոսնիայի հավաքականը պարտություն չի կրել: Պրոսինեչկիին բնորոշ է հարձակողական մարտավարությունը: 12 հանդիպումներից 8-ում բոսնիացիները պայքարել են ընդգծված հարձակողական 4-3-3 դասավորությամբ: Ընկերական հանդիպումների ժամանակ Պրոսինեչկին 3 անգամ փորձարկել է 4-2-3-1 և մեկ անգամ՝ 4-1-4-1 դասավորությունը: Պաշտոնական բոլոր չորս հանդիպումներում Բոսնիան խաղացել է բացառապես 4-3-3 սխեմայով:

Մեծ է հավանականությունը որ Հայաստանի հավաքականի դեմ էլ Բոսնիան կխաղա 4-3-3 դասավորությամբ: Հարձակման կենտրոնում տարիներ շարունակ խաղում է բոսնիական ֆուտբոլի կենդանի լեգենդ՝ «Ռոմայի» ներկայացուցիչ Էդին Ջեկոն: Վերջինս ազգային հավաքականում անցկացրել է 99 հանդիպում և դարձել 55 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը նրա համար կլինի 100-րդ հոբելյանականը: Հարձակման աջ եզրում Պրոսինեչկին սովորաբար օգտագործում է թուրքական «Իստանբուլի» ներկայացուցիչ Էդին Վիսչային: Ձախ եզրում էլ սովորաբար գործում է Դրեզդենի «Դինամոյի» հարձակվող Հարիս Դուլյևիչը: Բոսնիական ֆուտբոլի մեկ այլ աստղ՝ «Յուվենտուսի» ներկայացուցիչ Միրալեմ Պյանիչը խաղում է կիսապաշտպանության կենտրոնում: Բոսնիացիների երրորդ առաջատարը՝ «Արսենալի» ձախ պաշտպան Սեադ Կոլաշինացը, իր ազգային թիմում ևս խաղում է ձախ գոտում: Նշենք, սակայն, որ այս ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է: Կոլաշինացը վնասվածք ունի, և հնարավոր է Պրոսինեչկին նրան խնայի մարտի 26-ին կայանալիք Հունաստանի հավաքականի դեմ խաղի համար:

Որպեսզի Բոսնիայի հավաքականի ներուժն ավելի պատկերավոր լինի, նշենք, որ մեր մրցակցի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 165 միլիոն եվրո: Հավաքականի 23 ֆուտբոլստներից 17-ի տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո, որից 30 միլիոնը՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքի հաշվին: Բացի Մխիթարյանից՝ մեր հավաքականում միայն Սարգիս Ադամյանն է, որի տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն: Ինչևէ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բոսնիացիներն այս պահին 35-րդն են:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Բոսնիայի հավաքականը պատմական հաջողության էր հասել՝ ելույթ ունենալով աշխարհի առաջնության ընտրական փուլում: Դրանից հետո Բոսնիայի ազգային թիմում որոշակի անկում է տեղի ունեցել՝ կապված սերնդափոխության հետ: Ներկայում, սակայն, բալկանյան հավաքականը վերելքի փուլում է: Պրոսինեչկիի հավաքականը ցուցադրում է արագ և ինչ-որ տեղ ագրեսիվ ֆուտբոլ: Վերլուծելով ազգերի լիգայում բոսնիացիների անցկացրած հանդիպումները՝ դժվար է խոսել թույլ կողմերի մասին: Պրոսինեչկիին կարծես հաջողվել է բալանսավորել խաղային բոլոր օղակները:

Ինչպե՞ս կոտրել միլիոնանոց տղերքի դիմադրությունը: Այս հարցի պատասխանը կարող է տալ թերևս մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Այո, նման հավաքականի հետ դրսում դրական արդյունքի հասնել իսկապես բարդ է, բայց, ինչպես ընդունված է ասել, ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում