Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Պարոն Սեֆիլյանը պետք է վերջապես հասկանա, որ պետության հետ գործ ունի, ու իր վերջնագրերով խոսելը հարված է պետությանը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը՝ անազատության մեջ գտնվող և սպանության մեջ մեղադրվող իրենց երկու ընկերների ազատ արձակման պահանջով, հասարակական-քաղաքական լայն քննարկման առարկա է դարձել։ Ծանոթ լինելով այս կուսակցության նախկին գործունեությանը և այն հայտարարություններին, որ անհրաժեշտության դեպքում նորից կդիմեն զինված պայքարին, տվյալ հայտարարության քննարկումներն այս օրերին հենց այդ տրամաբանության մեջ են։ Ժիրայր Սեֆիլյանն իր հայտնի գրառման մեջ նշում է, որ իրենց համբերության բաժակը լցվել է, ու եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը ազատ չարձակվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը։ Թեպետ իր երկրորդ գրառման մեջ Սեֆիլյանը հորդորում է իր խոսքերը չխեղաթյուրել, հայտարարության մեջ գրվածն ընկալվում է հենց այնպես, ինչպես որ պարզ հայերենով շարադրված է։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/619/42/6194203.jpg

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ հայտարարության մեջ ակնհայտորեն կա սպառնալիքի էլեմենտ: «Ես չգիտեմ, թե «Սասնա ծռերի» ներկայացուցիչներն ինչպես են մեկնաբանում, բայց ես այդպես եմ հասկանում, երևի թե իշխանությունն էլ է այդպես ընկալում։ Եթե գործը հասել է նրան, որ առաջ է քաշվում ապստամբելու իրավունքի թեզը, այլ կերպ որևէ իշխանություն դա ընկալել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծեց. «Եթե տենդենցն այսպես շարունակվի, ապա ինչպես շատերը ժամանակին կանխատեսում էին՝ «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի համար կդառնա գլխացավանք»։

Հաշվի առնելով «Սասնա ծռերի» այսօրվա ունեցած ռեսուրսը՝ ինչքա՞ն հեռու կարող ենք ընկալել այս սպառնալիքը՝ հարցին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Ես, բնականաբար, չեմ կարծում, որ հիմա շատ մեծ ռեսուրս կա։ Թավշյա հեղափոխությունից հետո հանրության շրջանում, ժողովրդի մեջ արմատականության աստիճանը, ռադիկալ տրամադրվածությունը զգալիորեն նվազել է։ Երկրում թավշյա եղանակով, բաց ձեռքերով հեղափոխություն է եղել, և նույնիսկ ռադիկալ տրամադրված զանգվածների մոտ այն ժամանակ հիմնական խնդիրը իշխանափոխությունն էր, այդ խնդիրը լուծվել է, և այդ ռադիկալիզմը հիմա բավականին ցածր է։ Այս առումով խոսքը չի գնում զանգվածային դրսևորումների մասին, իսկ թե կոնկրետ ինչ բովանդակություն կա իր ասածի տակ՝ ինքը կիմանա։ Ըստ իս՝ այժմ ռեսուրսները բավականին սուղ են»։

Քանի որ «Սասնա ծռերը» ապստամբություն ասելով կիրառել է զինված պայքարի մեթոդը, ըստ Հակոբյանի, հասարակությունը հիմա էլ իրենցից ապստամբություն լսելով դա է հասկանում. «Բայց ապստամբությունը տարբեր եղանակով է լինում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, եվրոպական տարբեր երկրներում այլ տեսքով է լինում՝ ոչ զինված։ Այսօր վարչապետն ունի բավականին հստակ վարկանիշ, իսկ իշխանության մյուս ներկայացուցիչները դա չունեն, բայց վարչապետից դեռ կան սպասումներ, ուստի ռադիկալ գործողությունների պահանջարկ չկա։ Բայց եթե այսօրվա իշխանությանը չհաջողվի կոնկրետ գործողություններով, տեսլականներով ու միտումներով սկսել բավարարել հասարակության տարբեր խավերի սպասումները, աստիճանաբար սկսելու է առաջանալ ընդդիմության պահանջարկ։ Քանի որ քաղաքականությունն էլ աստիճանաբար շուկայական հարաբերություններին է նմանվում, ապա եթե առաջանում է պահանջարկ, կլինի նաև առաջարկ։ Գիտեք, որ ցանկացած հասարակության մեջ լինում են զանգվածներ, որոնք ռադիկալ են տրամադրված, բայց այս պահի դրությամբ, ես կարծում եմ, առայժմ այդպիսի լուրջ գործողությունների ռեսուրս չկա։ Սա դեռևս ընդամենը քաղաքական հայտարարություն կամ հայտ է»։

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ դեմ է քաղաքականության մեջ վերջնագրերով խոսելուն, առավել ևս, երբ այդ վերջնագրերը հնչում են այն ուժերի կողմից, որոնք երբևիցե չեն թաքցրել, որ պատրաստ են զենք բարձրացնել: «Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ առանց զենքի էլ կարելի է հեղափոխություն ու իշխանափոխություն անել ու չհեղել մարդկանց արյունները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սեֆիլյանի հայտարարությանը, ապա ըստ Համբարյանի՝ դա վտանգավոր է, և ինքը հույս ունի, որ Սեֆիլյանն ու իշխանությունները այդ հարցում ճկուն կլինեն. «Պարոն Սեֆիլյանը պետք է վերջապես հասկանա, որ պետության հետ գործ ունի, ու իր վերջնագրերը հարված են պետությանը»։

Համբարյանը եզրափակեց. «Ամեն դեպքում՝ «Սասնա ծռերի» գործունեության արդյունքում մարդիկ են մահացել, և ամենակարևորն այն է, որ հենց նույն «Սասնա ծռերի» անդամներն են տալիս այն մարդկանց անունները, որոնք սպանությունների հետ կապ ունեն։ Հիմա վերջնագրերով խոսելը ի՞նչ է նշանակում, առանց այն էլ իրենց նկատմամբ «մեղմ» դատավարական գործընթաց է, ու այս ամենի կողքին իրենց վերջնագրերով խոսելն անընդունելի եմ համարում»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում