Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Գեղասահքի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել Սոչիի Օլիմպիական խաղերի կարճ մենասահքի մրցապայքարից:
«Ես չէի ցանկանում այսպես ավարտել: Ցավում եմ, որ երկրպագուները չտեսան այն, ինչին սպասում էին: Բայց ես ցանկանում եմ մնալ առողջ մարդ: Ես խնդիրներ էի զգում դեռևս երեկվանից: Վնասվածքի պատճառն Օլիմպիական խաղերի բարձր ծանրաբեռնվածությունն է: Ես չգիտեմ, թե անհրաժեշտ կլինի արդյոք վիրահատություն:
Ես ավարտում եմ կարիերաս: Տարիքը թույլ է տալիս շարունակել, բայց 12 վիրահատությունները` չափազանց շատ են»,- Պլյուշչենկոյի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները: