Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վերլուծել է իր թիմի վերջին ելույթները: Արգենտինացի մասնագետը չի բացառում, որ իր սաները հոգնել են:
«Ես անհանգստացած չեմ թիմի կրած պարտությունների պատճառով: Հնարավոր է, սաներս հոգնել են: Վաղ թե ուշ բոլոր թիմերն անցնում են բարդ փուլերով: Տեսնենք, թե ինչպես մենք կհաղթահարենք այս իրավիճակը:
Կարծում եմ` հնարավոր չէ մտածել, որ կարելի է մրցակցել «Ռեալ»-ի կամ «Բարսելոնա»-ի դեմ: Նրանց կազմում այնպիսի ֆուտբոլիստներ են ընդգրկված, ովքեր մշտական հաջողությունների գրավական կարող են դառնալ»,- ասել է Սիմեոնեն:








































